04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Քրիստոսն ասաց` ինչպես կարող ենք մտնել Երկնքի արքայություն

«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի» : Մատթեոս 18:3 Այն, որ առաքյալները Քրիստոսին հարցրեցին, թե ով է Երկնքի արքայության մեջ մեծ, ցույց է տալիս, որ չէին պատկերացնում, թե ինչ է Երկնքի արքայությունը։ Հիսուս ասում է, որ եթե չլինեք այս երեխայի նման, Երկնքի արքայություն չեք մտնի։ Երկնքի արքայությունը բաց է նրանց համար, […]

Խղճով ապրելու համար հրաշքի կարիք չկա

Փարիսեցիները մի անգամ եկան Տեր Հիսուսի մոտ ու նրան փորձելով երկնքից նշան էին ուզում որ հավատան: Շատերն են չէ՞ այսպես վարվում՝ հրաշք են ուզում, որ հավատան: «Եւ նա իր հոգում զայրացավ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվի» (Մր 8:12): Ինչու՞, որովհետև սեփական սխալը […]

Եվ ուտո՛ւմ էին իմ ժողովրդին հացի փոխարեն

Անզգամն ահա իր սրտում ասաց, թե՝ Աստված չկա. ապականվեցի՛ն և պղծվեցի՛ն անօրենություններով իրենց իսկ գործած, մե՛կն էլ չմնաց՝ քաղցրություն անի: Աստված երկնքից նայեց վար՝ մարդու որդիների մեջ, տեսնելու համար, կա՞ մեկը արդյոք՝ լինի իմաստուն և Աստծուն փնտրի: Բայց խոտորվեցի՛ն մեկտեղ ամենքն էլ ու անպետքացան: Ո՛չ մեկը չկա, որ բարին անի, անգամ մե՛կ հոգի: Որպես թե […]

Հանկարծ չանեմ մի բան, որ վնասի այս թանկ հարաբերությանը

Մի վախեցեք երբ լսում եք, թե պետք է Աստծո երկյուղն ունենալ: Աստծո երկյուղը «իմաստության սկիզբն է» (Առ. 9:10): Աստծուն պետք է սիրել ամբողջ կարողությամբ: Դա ամենաթանկ հարաբերությունն է: Երկյուղել, նշանակում է, «հանկարծ չանեմ մի բան, որ վնասի այս թանկ հարաբերությանը, որից բխում է իմ կյանքը»: Չէ՞ որ դուք այդպիսի երկյուղածությամբ փայփայում եք ձեր հարաբերությունները ընտանիքի […]

Աթեշյանը պետք է խաղաղ կերպով զիջի իր տեղը

Մոսկվայում մայիսի տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը։ Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը նշեց, որ ժողովում որոշում է կայացվել, որ Արամ Աթեշյանը պետք է խաղաղ զիջի իր տեղը, որպեսզի պատրիարքի ընտրություններ տեղի ունենան: «Արդեն երկրորդ տարին է, որ Պոլսո պատրիարքարանում եղած խնդիրները խաղաղ ճանապարհով չեն կարողանում լուծել։ Սա […]

Գոհաբանական աղոթք՝ Հաղպատավանքում

Այս տարի լրացավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի առաջնորդության 20-ամյակը: Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անխոնջ ջանքերով ու եռանդով արդեն 20 տարի է Գուգարաց թեմը իր հոգևոր դասի, մարզային ու համայնքային կառույցների, կրթական ու մշակութային կենտրոնների, եկեղեցասեր բարերարների, երիտասարդաց միությունների հետ համագործակցաբար ազգանվեր և աստվածահաճո գործունեություն […]

Ասում ես «Աստված միշտ ինձ հետ է», բայց անօրեն ես

Անհնար է Աստծուն ճանաչել եթե դու չես պահում նրա պատվիրանները: Շատերն ասում են` «Աստված միշտ ինձ հետ է», բայց ապրում են անօրեն կյանքով: Դու Քրիստոսին ճանաչում ես միայն այն ժամանակ երբ պահում ես նրա պատվիրանները: «Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մեջ ճշմարտություն չկա» (Ա. Հովհ. […]

Ինչպես կարող ենք ճանաչել Աստծուն

«Նա եկավ, որ վկայի լույսի մասին»:  Հովհ. 1:7-9 Լույսը, որի մասին վկայում է Քրիստոս ապրում է մեր մեջ, մեր հոգու խորքում և իմաստավորում է մեր կյանքը: Դա հենց աստվածային լույսն է, հենց Ինքն Աստված է, Ում մենք ոչ միայն ձգտում ենք, այլ փորձում ենք ճանաչել: Մարդը աստվածճանաչողության կարող է հասնել միայն Աստծո հետ և Աստծո […]

Ողորմիր Աստված

Ողորմի՛ր, Աստվա՛ծ, քանի որ մարդն ինձ առավ ոտքի՛ տակ, և ամենօրյա պատերազմները ինձ խի՛ստ նեղեցին: Ոտքի՛ տակ առան թշնամիներս ինձ. շա՛տ ու շատ էին իրենց քանակով՝ բարձունքի՛ց էին հարձակվում վրաս: Տե՛ր, Քե՛զ հուսացի և ցերեկա մեջ երկյուղ չունեցա՛, Աստծով գովելի՛ եղան խոսքերն իմ, քանի որ հույսս ուղղեցի՛ Նրան և չերկյուղեցի՛, մարդն ի՞նչ կարող է արդեն […]

Գուցե քեզնից պատվավորը գա

«Ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»: Ղուկաս 14:7-11 Հիսուս պարզ օրինակ է տալիս, որ եթե քեզ հրավիրում են հարսանիքի, առաջին, պատվավոր տեղը մի նստիր. գուցե քեզնից ավելի պատվավոր մեկը գա և քեզ ասեն, թե քո տեղը զիջիր նրան։ Խոնարհությունը մարդկային ուժեղ բնավորության դրսևորում է։ Պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի