04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գոհաբանական աղոթք՝ Հաղպատավանքում

Այս տարի լրացավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի առաջնորդության 20-ամյակը: Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անխոնջ ջանքերով ու եռանդով արդեն 20 տարի է Գուգարաց թեմը իր հոգևոր դասի, մարզային ու համայնքային կառույցների, կրթական ու մշակութային կենտրոնների, եկեղեցասեր բարերարների, երիտասարդաց միությունների հետ համագործակցաբար ազգանվեր և աստվածահաճո գործունեություն է ծավալում Հայ Եկեղեցու անդաստանում` ի պանծացում առաքելահիմն մեր սուրբ Եկեղեցու:  

Այս առթիվ հանդիսապետությամբ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` թեմի հոգևոր հայրերը Հաղպատավանքում գոհաբանական աղոթք բարձրացրեցին Գուգարաց թեմի շենացման և առաջնորդի կենաց արևշատության համար` ի փառս Հայ Եկեղեցու և ի մխիթարություն բարեպաշտ հավատացյալների:

unnamed (13)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ