05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աղոթք պահապան հրեշտակին

Պահապան Հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հավատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ, ես շնորհակալություն եմ հայտնում քեզ այն անսպառ սիրո, խնամքի ու համբերության համար, որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներում: Ներողություն եմ խնդրում այն բազմաթիվ անգամների համար, որ քեզ տհաճություն եմ պատճառել՝ չհետևելով […]

Չորս բան կա դժվար, որ առանց մեր կամքի է լինում

Չորս բան կա դժվար, որ առանց մեր կամքի է լինում… հիվանդությունը, ծերությունը, մահվան օրը և Աստծո դատաստանին գնալը։ Այս չորս բաները՝ կամենանք թե ոչ,  լինելու են։ Այնպես պետք է ջանալ, որ քանի դեռ մեր կամքի մեջ ենք, բարին գործենք։  Հովհաննես Երզնկացի

Աստծուց ոչինչ չես թաքցնի

Որդյակներս, աղաչում եմ ձեզ, խորհեք ձեր մեջ և շտկվեք ձեր սրտերով և մտքերով՝ Տիրոջը հաճո լինելու համար: Թեկուզ և մենք թաքնվել ենք շատ մարդկանցից և ինքներս մեզ արդար ենք համարում, բայց Աստծուց ոչինչ չես թաքցնի: Դրա համար ջանացեք ամենայն փութաջանությամբ պահպանել հոգու սրբություն և մարմնի մաքրություն: Քանի որ այսպես է ասում աստվածային առաքյալ Պողոսը. «Չգիտե՞ […]

Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը

Հիսուս ասում է. -Կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում: Մարդիկ այս բաները կանեն ձեզ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ: (Հովհաննեսի ավետարան 16:2-3) Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է…  Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում […]

Որպեսզի Աստված քեզ ղեկավար դարձնի

Ղեկավարնե՜ր … :  Առնականացրո՛ւ կամքդ, որպեսզի Աստված քեզ ղեկավար դարձնի: Չե՞ս տեսնում, թե ինչպես են գործում անիծյալ գաղտնի կազմակերպությունները: Նրանք երբեք չեն նվաճել մարդկանց զանգվածներին: – Իրենց հավաքատեղիներում նրանք կազմավորում են մի քանի մարդադևերի, որոնք գործի են լծվում և գրգռում են զանգվածներին, նրանց խենթացնելով, իրենց ետևից քաշելու համար դեպի ամեն տեսակ անկարգությունների անդունդը … և […]

Խոսքը կրոնական դոգմաների մասին չէ, այլ՝ կենդանի Աստծո

«Ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18) Քրիստոնեական միջավայրում թեև շատ է խոսվում խոնարհության մասին, սակայն պատկերացումները հակասական են։ Պողոս առաքյալը տալիս է պարզ բացատրություն. խոնարհությունն այն է, երբ քեզ Աստված է գովաբանում։ Խոնարհությունը սկսում է նրանից, երբ մենք հրաժարվում ենք ինքներս մեզ […]

Խաբեբաները ավելի առաջ կգնան

Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։ Բայց դու […]

Բոլորի ծառան

Հիսուս ասում է. -Գիտեք, որ ազգերի մեջ իշխանավորներ համարվածները տիրում են իրենց հպատակներին, և ղեկավարներն իշխում են իրենց ժողովուրդների վրա: Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի: Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր բոլորի սպասավորը պիտի լինի, և եթե ձեզնից մեկն ուզենա առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին ինքն էլ […]

«Արամը մտածելու բան ունի» /տեսանյութ/

«Սփյուռքը մաշվում է…»,-«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ մտահոգություն հայտնեց Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Չորս միլիոնանոց Հայաստանի գաղափարը որքանո՞վ է իրատեսական: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: Ադիբեկյանը նշեց, որ 5 միլիոնանոց Հայաստանի մասին ինքը խոսում էր դեռևս 30 տարի առաջ: «Այդ ժամանակ կար ներգաղթ` Ադրբեջանից, Աբխազիայից ու Ջավախքից»,-նշում է սոցիոլոգը և հավաստում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված