Որպեսզի Աստված քեզ ղեկավար դարձնի
Ղեկավարնե՜ր … : Առնականացրո՛ւ կամքդ, որպեսզի Աստված քեզ ղեկավար դարձնի: Չե՞ս տեսնում, թե ինչպես են գործում անիծյալ գաղտնի կազմակերպությունները: Նրանք երբեք չեն նվաճել մարդկանց զանգվածներին: – Իրենց հավաքատեղիներում նրանք կազմավորում են մի քանի մարդադևերի, որոնք գործի են լծվում և գրգռում են զանգվածներին, նրանց խենթացնելով, իրենց ետևից քաշելու համար դեպի ամեն տեսակ անկարգությունների անդունդը … և դեպի դժոխք: – Նրանք անիծյալ սերմեր են տարածում: Եթե դու կամենաս … , կսերմանես Աստծո հազա՜ր ու հազա՜ր անգամ օրհնյալ խոսքը, որը չի կարող նվազել կամ տկարանալ: Եթե վեհանձն լինես … , եթե համապատասխանես անձիդ սրբությամբ, կկարողանաս ուրիշներին ևս սրբացնել. ահա՛ Քրիստոսի թագավորությունը. ամեն ոք Պետրոսի հետ, դեպի Հիսուսը, Մարիամի միջնորդությամբ:
Սբ. Յոզեմարիա Էսքրիվա Դե Բալագեր («Օպուս Դեյ»ի Հիմնադիր, 1902-1975), «Ճանապարհ» գրքից
Տեր Մաշտոց քահանա Ղազարյանի հանրագրից