Պղծության ջատագով երեք և ավելի նախարարներ արդեն կան, նրանց հանձնակատարներ էլ: Այսինքն. Նեռն է աշխարհում` խավարի նրա կարապետներով: Հայտնի է, որ Նեռին ու նրա այլասերած կարապետներին Աստծու օգնությամբ կարելի է հաղթել` Քրիստոնեական միաբանությամբ: Սուրբ Սահակ Պարթևը մեր օրերի մասին տեսած տեսիլքում հիշատակում է այդ հաղթանակների մասին: Որովհետև բազմաթիվ են Նեռի չարիքները: Միաբանվե’նք, սիրելի’ ժողովուրդ: Ո’չ […]
Մի վհատվիր, եղբայր, հոգևոր կյանքում առաջադիմելիս, դեռևս ժամանակ ունես: Ինչու՞ ես վաղվան թողնում առաջադրանքներդ: Վեր կաց և անմիջապես գործի անցիր՝ ասելով գործելու ժամանակն է, պայքարելու ժամանակն է, սթափվելու ժամանակն է: Երբ հառաչում ես, երբ տառապում ես, ուրեմն հասել է խորհելու ժամանակը: Թովմաս Գեմբացի
Փոքր ձուկը կարող է լողալ հոսանքին հակառակ, որովհետև այն կյանք ունի, մինչդեռ փայտի մեծ տախտակը շարժվում է հոսանքի հետ միասին, թեպետ այն մեծ չափեր ունի, բայց կյանք չունի: Արդ, եղիր կյանքով լեցուն և դեմ գնա այն միջավայրին, որն այլասերում է ու մի հանձնվիր յուրաքանչյուր նոր մտքին, եթե այն դեմ է քո հոգևորին և սկզբունքներին: […]
Շատ մաքսավորներ և մեղավորներ Հիսուսի մոտ էին գալիս, որպեսզի լսեին նրան։ Փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները սկսեցին տրտնջալ՝ ասելով. -Ինչպե՞ս է լինում, որ այս մարդն ընդունում է մեղավորներին և ճաշում նրանց հետ։ Հիսուսը հետևյալ առակը ասաց նրանց. -Ենթադրենք, որ ձեզնից մեկը հարյուր ոչխար ունի։ Երբ նրանցից մեկը կորցնի, իննսունիննին արոտավայրում չի՞ թողնի և չի՞ գնա կորածի […]
Միայն թե չի կարելի չարանալ և չարի գործերը շտկել… Չարը, որը գոյություն ունի աշխարհում, չարով չեն շտկում: Աստված չարը չի ստեղծել: Տերը Ողորմած է: Աստծո ողորմածությամբ ենք միայն փրկվում: Փրկությունը միայն Աստծուց է… Մենք` ուղղափառ քրիստոնյաներս, ապրում ենք երկրի վրա, որպեսզի պատրաստվենք Հավիտենականության համար… Եվ պետք է պայքարենք չարի դեմ, բայց ոչ այնպես, որ Աստվածային […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ եր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նշում է. Շուտով կլրանա մեկ տարին, որ մեկնեցի Հայաստանից ծառայելու այնտեղ, որտեղ տկարիս ծառայության կարիքը կար։ Այս ընթացքում ակնդիրն ու ունկնդիրը եղա բազում ազգակործան մտքերի, հոդվածների, արարքների և գործունեությանց և ամեն անգամ մնացի մեկ հարցականի «հուշարձանի» առաջ քարացած, գիտեք ինչու, քանզի գաղափարակիր հուշարձանները դադարել էին […]
Անցողիկ բաների պատճառով ետ մի կանգնիր Տիրոջից, այլ հիշիր, թե ինչ խոստացար դու այն ժամանակ, երբ դեռ բոցավառված էր քո մեջ Աստծուն հաճոյանալու ձգտման ջերմությունը: Սբ. Անտոն Մեծ
Ամենից քաղցր պտուղը երկրի վրա մտքի ազատված լինելն է կրքերից, իսկ ամենից քաղցր պտուղը Երկնքում հավիտենական Սերն է Քրիստոսով: Սիմեոն Աթոսացի
Եղիր խոհեմ, լռությամբ փակիր չարախոսների բերանները: Մի նեղացիր, երբ որևէ մեկը չարախոսի քեզ, դա չար ոգիների ներգործությունն է, որոնք ջանում են արգելքներ դնել մարդու հոգևոր առաջընթացին: Հովհան Ոսկեբերան