Հա՛յր, մեղա՜ Երկնքի և Քո առաջ, արժանի չեմ Քո որդին կոչվելու

Տե՛ր նայի՛ր, մերկությանը իմ անձի, որ կողոպտեց թշնամին, և այժմ խայտառակ ու ամոթալից եմ Քո առջև: Մարդասիրի՛ր և հարսանյաց հանդե՛րձ հագցրու ինձ, մտցրո՛ւ և ուրախացրո՛ւ Քո ընտրյալների պատվի մեջ: Հագցրո՛ւ ինձ, Տե՛ր, առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքերիս պատճառով, ցո՛ւյց տուր Քո անոխակալությունն իմ հանդեպ և լուսափայլ ողորմությամբդ զարդարի՛ր իմ մերկությունը: Լսի՛ր, անառակիս աղաղակը, Տե՛ր, որ […]