23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Միած­նի մար­դե­ղու­թյու­նը

Քա­նի որ ան­կյալ մարդ­կու­թյունն ան­ձամբ կամ մի ո­րևի­ցե մար­դու օգ­նու­թյամբ ան­կա­րող էր վերս­տին դառ­­նալ յուր սկզբնա­կան վի­ճա­կին, քա­նի որ ինքն իսկ, մե­ղան­չողն ու մեղ­քի մեջ սու­զվո­ղը լի­նե­լով, չէր կա­րող սրբել ու բարձ­րաց­նել յուր ան­կյալ մար­մինն ու հո­գին և հաշ­տեց­նել Աս­տու­ծո հետ, պարզ է, որ Աս­տու­ծո կող­մից միայն պետք է լի­ներ դո­րա հա­մար անհ­րա­ժեշտ օգ­նու­թյուն: Այդ […]

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Հայր Եսային հարցրեց հայր Պիմենին աղտեղի խորհուրդների մասին: Հայր Պիմենը նրան ասաց. «Ինչպես օրինակ՝ զգեստներով լի արկղը թողնես երկար ժամանակ, որոշ ժամանակ անց կփչանա, այնպես էլ խորհուրդները` եթե ֆիզիկապես չգործադրվեն, շատ ժամանակ անց կխաթարվեն»: «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 surbzoravor.am

Մարգարեներ

Մարգարեների մասին Կան գրավոր մարգարեություններ թողած աստվածաշնչյան տասնվեց մարգարեներ, որոնցից տասներկուսը կոչվում են մեծ, իսկ չորսը` փոքր: Մեծ կամ փոքր անվանումները պարզապես ցույց են տալիս նրանց գրավոր մարգարեությունների ծավալը: Եկեղեցին տասներկու մարգարեների տոնը տոնում է առանձին և մյուս չորսինը` առանձին: Սակայն բացի այս մարգարեներից Աստվածաշնչում հիշվում են նաև այլ մարգարեներ, ովքեր, սակայն, գրավոր մարգարեություններ չեն […]

Փրկու­թյան նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը, մարդ­կու­թյան ակն­կա­լու­թյու­նը և ժա­մա­նա­կի լրու­մը

Ա­ստու­ծո տնօ­րի­նու­թյան ընդ­հա­նուր ուղ­ղու­թյունից և դո­րա սկզբունք­նե­րից տե­սանք, որ մար­դը հե­ծե­լով պետք է նա­խա­պատ­րաստվեր փրկու­թյան, ա­զա­տա­պես կա­մե­նար և գի­տակ­ցու­թյամբ ըն­դու­ներ: Այդ նա­խա­պատ­րաստու­թյունը պետք է լի­ներ, որ մեղ­քի բո­լոր ըն­դար­ձա­կու­թյունը տա­րա­ծվեր, մեղ­քի բո­լոր քաղց­րու­թյունը փոր­ձվեր, և մարդ այդ փոր­ձե­րով հա­սու­նա­նար, սար­սա­փեր մեղ­քե­րից ու փրկու­թյան ըն­դու­նակ դառ­նար (Հռ., Ե 20. ԺԱ 30): Այս­պի­սով` հար­կավոր էին Աս­տու­ծո նա­խա­խնա­մու­թյան […]

Մարդկային կյանքի իմաստը…

Մի անգամ վանականը մի բարեպաշտ տարեց կնոջ հանդիպեց գերեզմանատանը, որը վշտալի տեսքով նստած էր գերեզմաններից մեկի մոտ: Վանականը մոտեցավ նրան ու հարցրեց նրա վշտի պատճառը, որին կինը պատասխանեց. «Է՜հ, Հա՛յր սուրբ, ինպիսի՜ անմտությամբ ապրեցի կյանքս: Եթե երիտասարդության տարիներին մտածեի անխուսափելի ծերության մասին, ապա այդքան անմիտ արարքներ չէի գործի: Նման շվայտ կյանք չէի վարի, որի պատճառով […]

Աղոթքի նախապատրաստություն

Աղոթքին նախապատրաստվելը նաև Աստծու պատվիրանները պահելու մեջ է։ Վանեք կրքերը՝ դատապարտելը, բարկությունը և այլն, սակայն վանեք մեղմորեն։ Ուզում եմ ասել՝ միանգամից մի նետվեք չարի վրա, ավելի լավ է, ատելով կիրքը՝ սիրով դարձեք դեպի Աստված։ Ջերմացրեք ձեր սիրտը՝ սթափեցնելով ձեզ շարականներով, Դավթի սաղմոսներով։ Յուրացրեք Սուրբ Գիրքն ու Եկեղեցու սուրբ հայրերին։ Ձեր հոգին այդպիսով կդառնա հեզ, կսրբագործվի, […]

Մար­դու սկզբնա­կան վի­ճակն ու պա­տվի­րա­նա­զան­ցու­թյունը

Մար­դու հո­գևոր և թե մարմ­նավոր ա­րա­րած լի­նե­լը բնա­կա­նա­բար ցույց է տա­լիս, որ նա յուր մարմ­նով հարա­տևում է հո­ղի կա­պակ­ցու­թյամբ, իսկ հո­գով կեն­դա­նի է Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյամբ: Հո­գով նա Աս­տու­ծուցն է, ուստիև նո­րա հո­գևոր կյան­քը ներ­կա­յաց­նում է մեզ մի պատ­մու­թյուն` թե նա յուր կամ­քով և ինք­նա­գի­տակ­ցու­թյամբ ի՞նչ դիրք բռնեց Աս­տու­ծո կամ­քի և հայտ­նու­թյան վե­րա­բեր­մամբ: Աս­տված ինչ­պես որ […]

Սեպտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցին ու հավատավոր ժողովուրդը նշում են Խաչվերացը․ հաջորդ օրը հիշատակում ենք ննջեցյալներին

Սեպտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցին ու հավատավոր ժողովուրդը նշում է Խաչվերացը։ Խաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Տարվա վերջին տաղավար տոնն է: Նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Խաչվերացի հաջորդ օրը հիշատակում ենք ննջեցյալներին: Տեր Եսայի քահանա Արթենյանը ներկայացնում է Խաչվերացի խորհուրդը․ Քրիստոսի խաչը երեք անգամ է հանդիսավորապես կանգնեցվել` ի տես […]

Հրեշ­տակ­նե­րը

Ա­ստու­ծո ստեղ­ծա­գոր­ծու­թյան ըն­թաց­քը ցույց է տա­լիս, և նո­րա հայտ­նու­թյունն ա­սում է, որ մարդն է Աս­տու­ծո ա­րա­րած­նե­րի կեդ­րո­նը, գլու­խը և նպա­տա­կը: Այդ պատ­ճա­ռով և բո­լոր ա­րա­րած­նե­րը ստեղ­ծվե­ցան մար­դուց ա­ռաջ, և բո­լո­րի պատ­րաստվելուց հետո միայն ստեղ­ծվեց մար­դը: Ուստիև մար­դու մարմ­նավոր կյան­քի մեջ պատ­կե­րա­նում է ամ­բողջ աշ­խար­հը, իսկ հո­գին Աս­տու­ծո պատ­կերն է: Մար­դու այս մեծ նշա­նա­կու­թյունն ա­ռավել ևս […]

«Աստված երբեք երես չի թեքում մեզանից, մենք ենք հեռանում Իրենից»

Աստվածային ողորմությունը մխիթարություն է աշխարհի համար, առանց որի կյանքը կանգ կառներ երկրի վրա: Ամենողորմ Աստված ամեն ինչ այնպես է կառուցել, որ մարդ չբավարարվի միայն մարդկային մխիթարությամբ, այլ փնտրի աստվածայինը: Հոգատար Հայրն Իր առատ ողորմությանն է արժանացնում նրանց, ովքեր խոնարհաբար տեսնում են իրենց սխալները և ապաշխարությամբ ու բարի գործերով քավում դրանք: Ս. Հովհաննես Սանդուղքն ասել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված