Աստված Սեր է։ Նա, ով սիրո (եղբայրսիրության) մեջ է բնակվում, Աստված էլ նրա մեջ է բնակվում։ Եթե մեկն ասում է, թե՝ ես Աստծուն սիրում եմ, ու իր եղբորն ատում է, ստախոս է, որովհետև նա, ով եղբորը չի սիրում, որին տեսնում է, Աստծուն, որին չի տեսնում, ինչպե՞ս կարող է սիրել։ Նա, ով սիրում է Աստծուն, եղբորն […]
Երջանկությունը մարդու հոգու խաղաղ, երանական հանգիստ վիճակն է: Երջանկությունն Աստծո ներկայությունն է մարդու մեջ, առանց որի մարդը չի կարող երջանիկ լինել: Ոմանք կարծում են, որ երջանկությունը կապված է բարեկեցության, վայելքների, երաժշտության, արվեստի բնագավառում ինչ-ինչ հոգեկան պահանջմունքներ բավարարելու հետ: Մինչդեռ մարդկության պատմության փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ, այլապես աշխարհի ամենաերջանիկ մարդիկ պետք է լինեին […]
Հին Կտակարանում կա մի դրվագ, ուր Տերը խոսում է Մովսեսի և Ահարոնի հետ և ասում. «… խոզը, որ թեև կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է»: (Ղևտ 11:7): Աստված, առաջնորդելով հրեա ժողովրդին, բազմաթիվ օրենքներ էր կարգել, որտեղ սննդին վերաբերող շատ այլ արգելքներ ևս կային: Սակայն օրենքի ողջ նպատակն այն […]
Այսօր հիշատակն է Ղազարոսի՝ Քրիստոսի սիրելի բարեկամի, ում Տերը մահվանից չորս օր հետո գերեզմանից հարություն տվեց: Եկեղեցին այն նշում է «Տիրոջ մուտքը Երուսաղեմ» տոնին նախորդող շաբաթ օրը: Սակայն սա այն օրը չէ, երբ Տերը կանչեց Ղազարոսին մեռելների միջից ու հարություն տվեց: Ղազարոսի հարությունը դրանից տասնհինգ օր առաջ էր եղել՝ այն բանից հետո, երբ Տերը, խույս […]
Քրիստոնեական ուսմունքում ընդհանրապես անհանդուրժելի են և աստղագուշակությունը, և երազների մեկնությունը: Երկուսն էլ խիստ մերժելի են: Աստվածաշնչում գրված է` Աստված մերժում է գուշակությունը և ասում, որ ով գուշակությամբ է զբաղվում, պիղծ է Աստծո առջև; Եզնիկ Կողբացին էլ աստղագուշակությանը դեմ էր և ասում էր, որ եթե աստղերը մարդու ճակատագիրը կանխորոշում են, նշանակում է՝ մարդ որևէ գործ չպետք […]
Շատ մարդիկ վկայում են իրենց կյանքում եղած հրաշքի մասին: Շատ մարդիկ անտեղյակ են և չգիտեն թե ինչով է տարբերվում «Կյանքի խոսք» աղանդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց: Նրանք մերժում են Մյուռոնը: Նրանք մերժում են նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ: Նրանք մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները: Նրանք մերժում են սրբերի […]
Ե՛կ, Տեր, ի տեսություն իմ հիվանդացյալ հոգուն, դի՛ր Քո ձեռքը իմ վրա և բժշկի՛ր՝ ասելով «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ կյանքի արդարության ճանապարհով». Տե՛ր Աստված մեր, Քո ժողովրդից փարատի՛ր ցավերը և բժշկիր հիվանդությունները, և շնորհի՛ր բոլորին կատարյալ առողջություն Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով մարդկանց տկարությունները Քո վրա վերցրիր և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն: […]