23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մար­դու սկզբնա­կան վի­ճակն ու պա­տվի­րա­նա­զան­ցու­թյունը

Մար­դու հո­գևոր և թե մարմ­նավոր ա­րա­րած լի­նե­լը բնա­կա­նա­բար ցույց է տա­լիս, որ նա յուր մարմ­նով հարա­տևում է հո­ղի կա­պակ­ցու­թյամբ, իսկ հո­գով կեն­դա­նի է Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյամբ: Հո­գով նա Աս­տու­ծուցն է, ուստիև նո­րա հո­գևոր կյան­քը ներ­կա­յաց­նում է մեզ մի պատ­մու­թյուն` թե նա յուր կամ­քով և ինք­նա­գի­տակ­ցու­թյամբ ի՞նչ դիրք բռնեց Աս­տու­ծո կամ­քի և հայտ­նու­թյան վե­րա­բեր­մամբ: Աս­տված ինչ­պես որ մար­դու մարմ­նի գո­յու­թյան և բա­րե­վա­յե­լուչ կյան­քի հա­մար դրավ նո­րան երկ­րավոր եր­ջան­կու­թյան դրախ­տի մեջ, նո­րա հո­գու կեն­դա­նու­թյան ու զորավո­րու­թյան հա­մար ևս ե­րա­նա­կան վի­ճակ շնոր­հեց, այ­սինքն` ար­ժա­նաց­րեց նո­րան յուր ա­մե­նա­մոտիկ հա­ղոր­դակ­ցու­թյան, ո­րի կա­տա­րյալ ի­րա­կա­նա­ցու­մը մի­միայն աշ­խար­հի վեր­ջում պետք է լի­նի, դեպի այդ վերջ­նա­կան նպա­տա­կը պետք է մարդ դի­մեր` երկ­րի վրա ապ­րե­լով և Աս­տու­ծո կամ­քի հայտ­նու­թյան տե­ղյակ լի­նե­լով:

Սա­կայն նա ստեղ­ծված էր ա­զատ կամ­քով, ո­րով պայ­մա­նավո­րված էր նո­րա այդ ըն­թաց­քի ճշմա­րիտ ուղ­ղու­թյան ընտ­րու­թյունը. «Անձ­նիշ­խան կամս է հրեշ­տա­կաց եւ մարդ­կան, որ յԱս­տու­ծոյ պա­տուեալ, զի որք ըն­տիրքն ի­ցեն` ե­րե­ւես­ցին ի նո­սա» (Հաճ., Բ 20): Հե­տևա­բար նա թե՛ կամ­քի կա­տա­րյալ ա­զա­տու­թյամբ վա­յե­լում էր Աս­տու­ծո ա­ռատ շնորհ­ներն և թե՛ ա­րա­րա­ծա­կան ինք­նա­գի­տակ­ցու­թյուն ու­նե­նա­լով հան­դերձ` գի­տեր Աս­տու­ծո սուրբ կամ­քը:
Ու­րեմն մար­դու թե՛ մարմ­նավոր ու թե՛ հո­գևոր կյան­քը սկիզբն է առ­նում այդ վի­ճա­կից, և այդ վի­ճա­կը պետք է ժա­ռան­գա­բար սե­րվեր սերն­դեսե­րունդ: Այդ սկզբնա­կան վի­ճակն այն­պես զորավոր էր, որ կա­րո­ղու­թյուն ու­ներ հառաջա­դի­մե­լու և մար­դուն յուր կոչ­ման ի­րա­կա­նաց­ման հասց­նե­լու: Այդ վի­ճա­կում մար­դը ոչ թե լիո­վին կա­տա­րյալ էր, ինչ­պես որ հան­դեր­ձյալ կյան­քումն է լի­նե­լու, այլ նա ու­ներ յուր մեջ հառաջա­դի­մե­լու և յուր կոչ­ման ի­րա­կա­նաց­ման հաս­նե­լու մի­ջո­ցի, կա­րո­ղու­թյան սկզբնավո­րու­թյունը: Մարդն այդ վի­ճա­կում ոչ թե կա­տա­րյալ սուրբ կամք ու­ներ, այլ նա ան­մեղ էր, մեղք չգի­տեր և կա­րող էր սուրբ կամ­քով ա­ռաջ­նոր­դվել (Ա Կոր., ԺԵ 45-47)` յուր կոչ­ման ի­րա­կա­նաց­ման հա­մար: Նա կեն­դա­նի հա­ղոր­դակ­ցու­թյուն ու­ներ Աս­տու­ծո հետ, ո­րով ա­զա­տա­պես կա­րող էր ե­րա­նու­թյուն վա­յե­լել կամ այլ կերպ ա­սած` դրախ­տում եր­ջա­նիկ լի­նել: Աս­տված նո­րան ամեն հնա­րավո­րու­թյուն տվել էր դրախ­տի բնա­կիչ լի­նե­լու և կա­տա­րե­լա­գոր­ծվելու:
Ու­րեմն մար­դը կա­րող էր այդ դրախ­տա­յին վի­ճա­կը վա­յե­լել, ե­թե միայն կա­մե­նար, զի Աս­տու­ծո տվա­ծը, Աս­տու­ծո պատ­կեր լի­նե­լու ե­րա­նու­թյունը ոչ թե միշտ կա­րե­լի էր ու­նե­նալ ա­ռանց աշ­խա­տա­նաց, այլ պահ­պա­նե­լով ու կա­տա­րե­լա­գոր­ծե­լով: Այ­լա­պես ա­սած` մար­դու կո­չումն էր Աս­տու­ծո շնոր­հա­ծով ձգտել դեպի աստ­վա­ծա­դիր նպա­տա­կը, ո­րով նա թե՛ յուր մեջ սկզբնավո­րվա­ծը կզար­գաց­ներ և թե՛ ե­րա­նու­թյան մեջ կլի­ներ: Այդ­պես պետք է լի­ներ, վասն­զի նա ա­զատ կամք էր վա­յե­լում: Մար­դու ճշմա­րիտ կո­չումն էր հրեշ­տա­կաց կար­գավո­րու­թյան մեջ մտնե­լու` ըստ Աս­տու­ծո հրավերին և ըստ աստվա­ծա­սի­րա­կան ար­ժա­նյաց (Հաճ., Ե 55. Շար., 634. Եզ­նիկ, 41-44):

Բայց մար­դու աշ­խա­տանքն ու ձգտում, ա­զատ կամ­քի ճշմա­րիտ ուղ­ղու­թյունն ու պսա­կավո­րվի­լը ե­րևան կգար մի­միայն փոր­ձու­թյան հան­դի­պած ժա­մա­նակ, իսկ այդ փոր­ձու­թյունը հնա­րավոր էր այն պատ­ճա­ռով, որ բա­ցի Աս­տու­ծուց կար մար­դու հա­յե­ցո­ղու­թյան ա­ռաջ մի գրավիչ աշ­խարհ: Այդ աշ­խար­հը կա­րող էր հրա­պու­րել մար­դուն և մին­չև ան­գամ Աս­տու­ծո տե­ղը փո­խա­րի­նել` նա­յե­լով, թե մար­դը յուր աստվա­ծա­յին պատ­կեր լի­նե­լը կդի­տեր` ըստ յուր հո­գևո՞ր էու­թյան, թե՞ յուր աշ­խար­հա­յին պատ­կեր լի­նե­լով կզբա­ղվեր` ըստ յուր մարմ­նավոր գո­յու­թյան: Հե­տևա­բար մարդ, ե­թե յուր հո­գևոր հակ­ման ճա­նա­պար­հը բռներ, չէր հրա­պու­րվիլ աշ­խար­հա­յին սկզբուն­քով, իսկ ե­թե մարմ­նավո­րի ըն­թաց­քին ուշք դարձ­ներ, կա­րող էր են­թար­կվել ար­տա­քին հրա­պույ­րի:

Ա­հա այս վի­ճա­կը նկա­րագ­րված է Ս. Գրքում պատ­կե­րավոր կեր­պով, որ դրախ­տի մի­ջի կե­նաց ծա­ռը դեպի աստվա­ծա­յին կեն­դա­նու­թյունն էր կո­չում, իսկ «բար­վո և չա­րի գի­տու­թյան» ծառն, ո­րից ար­գե­լված էր ու­տել, հրա­պու­րում էր ընկ­նե­լու բա­րի և չար մտա­ծո­ղու­թյան ընդ­հար­ման կամ մի ճգնա­ժա­մի մեջ (Ծննդ., Բ 16. Հաճ., 109-125. Ընդհ., 333. Հարց., 223, 220): Բա­րին և չա­րը դրված էր նո­րա ա­ռաջ, և նա կա­րող էր ընտ­րել յուր կա­մե­ցա­ծը` կա՛մ Աս­տու­ծո կամ­քը և կա՛մ ար­տա­քին հրա­պույ­րը: Ե­թե նա մնար բար­վո մեջ, կհարա­տևեր յուր ե­րա­նու­թյան մեջ, իսկ ե­թե կա­մե­նար չա­րը ի­մա­նալ, չա­րի համն էլ ճա­շա­կել, ար­տա­քին հրա­պույրն էլ փոր­ձել, կճա­շա­կեր միան­գա­մայն և մա­հը: Չա­րի մա­սին նա պետք է միայն այն­քան գի­տե­նար, որ օտար է, խորթ է, և ին­քը պետք է միշտ հաղթող լի­նի նո­րա վրա` տես­նե­լով, բայց չըն­դու­նե­լով յուր մեջ. իսկ ե­թե ըն­դու­նի յուր մեջ, ճա­շա­կե, կընկ­նի յուր կո­չու­մից և, փո­խա­նակ ըստ յուր կոչ­ման աշ­խար­հից ա­զատ լի­նե­լու, նո­րան կեն­թար­կվի:

Ու­տե­լով բար­վո և չա­րի գի­տու­թյան ծա­ռի պտղից, որ բո­վան­դա­կում էր յուր մեջ աշ­խար­հի գրավիչ հրա­պույ­րը, նա Աս­տու­ծո պես էր դառ­նա­լու, վասնզի յուր ա­զա­տու­թյամբ հաս­կա­նա­լու էր, թե ինքն աշ­խար­հի ինք­նու­րույն տերն է: Մինչ­դեռ կե­նաց ծա­ռի պտուղն ու­տե­լով, որ Աս­տու­ծո շնոր­հաց պտուղն էր, միշտ հա­մոզ­ված կլի­ներ, որ ա­մե­նայն ինչ վա­յե­լե­լու էր իբ­րև Աս­տու­ծո շնորհ: Ար­գե­լված պտղի մեջ մար­դուն հրա­պու­րում էր ա­շխար­հա­յին սկզբուն­քը, աշ­խար­հի ընդ­դի­մա­դիր, ինք­նու­րույն դիրք բռնելն Աս­տու­ծո դեմ կամ սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյունն յուր բո­լոր հրա­պույր­նե­րով, ո­րոնք տե­սա­նե­լի են դառ­նում մար­դուն (Եվա­յին) օ­ձի կեր­պա­րան­քով, օ­ձի ար­տա­հայտու­թյամբ: Պտու­ղը ներ­կա­յա­նում է, որ մար­դը ձգտի նո­րա հրա­պու­րիչ գո­յու­թյունն ինք­նու­րույնա­բար վա­յե­լե­լու, իսկ օ­ձը զարկ է տա­լիս մար­դու լոկ մարմ­նավոր, աշ­խար­հա­յին գրգիռ­նե­րին ու ձգտման ընդ­դեմ Աս­տու­ծո, նախ զար­թեց­նե­լով նո­րա մեջ ան­հավա­տու­թյուն դեպի Աս­տու­ծո սերն և ար­դա­րու­թյունը և ա­պա վա­ռե­լով նո­րա մեջ կեղծ ինք­նու­րույնու­թյուն կամ ան­կա­խու­թյուն:

Պտու­ղը գրգռում է մար­դու զգա­յա­կան կողմն և վա­ռում է նո­րա ա­գա­հու­թյունն, իսկ օ­ձը` սա­տա­նա­յի տե­սա­նե­լի ար­տա­հայտու­թյունը, խա­բում է և ներշն­չում է մար­դու մեջ կեղծ ա­զա­տու­թյուն Աս­տու­ծուց կա­խյալ վի­ճա­կից և ինք­նու­րույն խա­բու­սիկ տի­րա­պե­տու­թյուն աշ­խար­հի վրա: Այս­պես է լի­նում մար­դու ամեն մի մե­ղան­չա­կան փոր­ձու­թյան մեջ նաև այժմ, երբ ար­թուն հա­սա­կում նո­րա մտա­ծո­ղու­թյունն ու անձ­նավո­րու­թյունը զորա­նում է, և մարդ սկսում է քննա­դա­տա­կան դիրք բռնել ու տա­տա­նվել աշ­խար­հի հրա­պույրի ու ժա­մա­նա­կավո­րի և աստվա­ծա­յի­նի, հավի­տե­նա­կա­նի ու հո­գևո­րի մեջ:

Մար­դը սկզբում հնա­զանդ մնաց, սա­կայն հետո հրա­պուր­վելով պտղից ու սա­տա­նա­յից (Հովհ., Ը 44. Հայտ., Բ 9. Ե­ղի­շե, 28. Եզ­նիկ, 46-51), յոթ­նյակ մեղք (Հարց., 279) գոր­ծեց, այ­սինքն` անհ­նա­զան­դու­թյամբ ձգտեց ա­գա­հու­թյան ճա­նա­պար­հով դեպի ամ­բար­տավա­նու­թյուն. ին­քը մարմ­նով ու հո­գով Աս­տու­ծո ստեղ­ծածն էր և պետք է, Աս­տու­ծուց կա­խյալ լի­նե­լո­վը, երկ­րի վրա տեր լի­ներ, բայց նա կա­մե­ցավ ին­քյան աստվա­ծաց­նել և Աս­տվա­ծա­նից կա­խումն ար­հա­մար­հել[1]:

Ա­հա այդ ժա­մա­նակ նա բա­ժան­վեց Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյունից, «կո­րոյս, զոր ու­նէր զփառս ան­մա­հու­թեանն» (Ս. Հարք. առ Ե­ղիշ., 28), կորց­րեց մտքի տե­սու­թյան պայ­ծա­ռու­թյունն ու յուր ման­կա­կան ան­մե­ղու­թյունն և օտա­րա­ցավ Աս­տու­ծուց (Ընդհ., 406, 412). այ­սինքն` նախ` ան­հավա­տու­թյամբ վա­ռվեց դեպի Աս­տված ու բա­ժա­նվեց նո­րա­նից, ա­պա` ինք­նա­սի­րու­թյամբ բոր­բո­քվեց ու կա­մե­ցավ աստվա­ծա­նալ, և վեր­ջա­պես այդ ա­մե­նի հե­տևանքն ե­ղավ, որ գլո­րվեց կա­տար­յալ աշ­խար­հա­սի­րու­թյան մեջ: Ուստիև հետզ­հետե հա­կվելով դեպի չա­րը` ըն­կավ նե­ղու­թյանց մեջ, կորց­րեց նաև յուր անշ­փոթ եր­ջան­կու­թյունն, ու երկ­պա­ռա­կու­թյուն ըն­կավ նո­րա մտքի, կամ­քի ու խղճի մեջ: Ա­պա իս­կա­պես բա­ցվե­ցան նո­րա աչ­քե­րը, ըստ պատ­մա­ծին, և սկսավ զգալ յուր մեր­կու­թյունը[2]:

Այս մեր­կու­թյան զգա­ցումն էլ ոչ միայն մարմ­նավոր էր, այլև` հո­գևոր, վասնզի պա­տվի­րա­նա­զան­ցու­թյամբ մարդ ան­հավատ գտնվեց դեպի Աստ­ված, ամ­բար­տավան յուր ան­ձով և բռնվեց աշ­խար­հա­սի­րու­թյամբ: Սո­քա հիմ­նա­կան մեղ­քերն են, ո­րոն­ցից բղխում են ա­մե­նայն տե­սակ մեղ­քեր ու չա­րիք­ներ, զի մար­դու մե­ղան­չու­մը լի­նում է նո­րա` դեպի Աս­տված, դեպի յուր անձն ու դեպի աշ­խարհն ու­նե­ցած սխալ վե­րա­բեր­մուն­քից: Թեև մար­դը այդ սխալ վե­րա­բեր­մուն­քով Աս­տու­ծո պես դար­ձավ, այ­սինքն` սկսավ զգալ, որ ինքն ինք­նու­րույնա­բար աշ­խար­հի տերն է, սա­կայն Աս­տված նո­րան զգալ տվավ, որ խա­բված է` դուրս ա­նե­լով նո­րան դրախ­տից և հրեղեն սրի ար­գել­քը դնե­լով նո­րա մուտ­քի վրա:

Աս­տված նո­րա խա­բված լի­նե­լը զգալ տվավ նաև այ­նով, որ թույլ տվավ նո­րան ընկ­նել յուր մեղ­քի հե­տևանք­նե­րի մեջ, զի ինչ­պես որ ար­դա­րու­թյունն ու սրբու­թյունն են ան­բա­ժան Աս­տու­ծուց, այն­պես էլ մեղքն ու տան­ջան­քը (պա­տի­ժը) ան­բա­ժան են մար­դու պա­տվի­րա­նա­զան­ցու­թյան մեջ: Մար­դու` դեպի աշ­խարհն ու­նե­ցած սխալ վե­րա­բեր­մուն­քից հառաջա­ցավ այն, որ նա, Աս­տու­ծուց կտրված լի­նե­լով, ոչ թե ինք­նու­րույն տեր դար­ձավ աշ­խար­հի վրա` ըստ յուր սպա­սա­ծին, այլ, ընդ­հա­կա­ռակն, նո­րա գե­րին, նո­րա­նից ա­կա­մա կա­խվա­ծը, նո­րա մեջ անմ­խի­թար տան­ջվող, ան­հույս հա­ռա­չող:

Աս­տված էր աշ­խարհն ստո­րադ­րել մար­դուն. մարդն էլ, Աս­տու­ծուց վտա­րան­ջե­լով, չէր կա­րող տի­րել աշ­խարհն, այլ են­թար­կվեց նո­րան. նա յուր ան­հավա­տու­թյամբ սկսավ ձգտել ոչ թե դեպի Աս­տված, այլ դեպի աշ­խարհն, ուստիև ոչ թե բարձ­րա­ցավ, ինչ­պես սպա­սում էր, այլ ըն­կավ ա­նաս­նա­կան աշ­խար­հի շար­քը (Հուդ., 10. Բ Պետր., Բ 12):

[1] «Ադամայ ոչ եթէ մեծ էին գողանքն, այլ հատումն միոյ ինչ մրգոյ, եւ արդ տես զբա­զում հոյլս պատուհասիցն, զանիծիցն եւ զմահուցն, ոչ միայն ի վերայ Ադամայ, այլ եւ ամենայն ծննդոց Ադամայ. զի ոչ եթէ գողուն մրգոցն եղեւ պարտապան, այլ հրա­մանացն Արարչին եւ բանի բերանոյ նորա»: Ս. Հովհ. Մանդ., 115: Հմմտ. Սարկ. Վարդ., Աղոթք (Սոփ.), 5-7:
[2] «Ի սկզբանէն Ադամ ի դրախտի անդ մերկ էր Եւայիւ հանդերձ. այլ ոչ եթէ վասն ան­դամոցն խոտան տանիւր ի դրախտէ անտի: Իբր ոչ եթէ մարմինքն մեղաց պատ­ճառք են, այլ որք վարենն չարաչար զմարմինն ի կորուստ»: Ս. Կյուրեղ, Կոչ. Ընծ., էջ 115:

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ