Ինչու է տղամարդուն կին պետք
Տղամարդուն կին է պետք, որովհետեւ կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է քաղաքականության վրա գցել։ Լեոնարդ Լեվինսոն
Տղամարդուն կին է պետք, որովհետեւ կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է քաղաքականության վրա գցել։ Լեոնարդ Լեվինսոն
«1994 թվականին կնքված զինադադարը երբեք իրականություն չդարձավ, քանի որ ամբողջ ժամանակ փաստացի խախտվել է հրադադարը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Ռաշիդ Ուդումյանը: Ռաշիդ Ուդումյանի որդին՝երեք անչափահաս երեխաների հայր Արման Ուդումյանը զոհվեց հենց հրադադարի խախտման հետևանքով՝ 2015 թվականի հունվարի 22-ին: Հայրը նշում է, որ ինքը պատրաստ է պաշտպանել իր հայրենիքի սահմանները և […]
Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին: Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-23 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։
Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվում է Ասատուր Սուրենի Կարապետյանը, որը՝ ներկայանալով Վարդան անունով, որոշ դեպքերում նաեւ որպես ՀՀ ՊՆ աշխատակից, տարբեր զորամասերում ժամկետային զինվորական ծառայություն անցնող անձանց բուժման, այնուհետեւ՝ առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրման, տարեկետում ձեւակերպելու, զինծառայության պայմանների բարելավման, ինչպես նաեւ այլ պատրվակներով վերջիններիս հարազատներից պարբերաբար խաբեությամբ […]
Հունիսի 11-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 50 տանը հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.10-ին, մարվել 17.15-ին: Հրդեհի հետևանքով մասամբ այրվել է Հ. Մ.-ին պատկանող տան նջասենյակում գտնվող երկտեղանի մահճակալը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևել ս.թ. հունիսի 4-ին մեկնարկած Եվրոպայի շախմատի վետերանների 16-րդ առաջնության 7-րդ տուրի հանդիպումներին: Հայաստանում Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 50-ից մինչև 65 տարեկանների և 65 տարեկաններ ու բարձր: Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և տևելու է ինը օր: Այս տարի մրցաշարին մասնակցում […]
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը «Ազգային դիմադրության կոմիտե» է ստեղծում, որի շրջանակում չի բացառում համագործակցությունը նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ: «Մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները: Կոմիտեի ստեղծման պատճառներից մեկն այն է, որ վարչախումբը գտնվում է հանցավոր անգործության մատնված, հանցավոր անգործություն է […]
Ոստիկանությունից Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ oրերս իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մալխասյանը: Մեզ հայտնեցին, որ Մալխասյանը անցել է թոշակի:
Որոշ մարդիկ չեն կարողանում խենթանալ, նրանք սարսափելի ձանձրալի կյանք ունեն։ Չարլզ Բուքովսկի
























