02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հուլիսի 1-7-ը մայրաքաղաքում ծնվել է 481 երեխա

  Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 481 երեխա՝  240 տղա, 241 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 31604 քաղաքացի:  

Երեւանյան լճում նավակ է շրջվել, քաղաքացիները հայտնվել են ջրում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճում նավակ է շրջվել, քաղաքացիները հայտնվել են ջրում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Հունաստան

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնել է Հունաստան, որտեղ հուլիսի 15-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Տիբո Պետիի գլխավորությամբ՝ մրցավայր են մեկնել 10 խաղացողներ: Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Աթենքի հարևանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում:  

Թուրքիայում անորոշ ժամանակով փակվել են Ֆրանսիայի դեսպանատունն ու հյուպատոսարանը

Անվտանգության նկատառումներից ելնելով` այսօրվանից չեն գործում Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում գտնվող գլխավոր հյուպատոսարանը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի դեսպանատունը: Դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվել է, որ անվտանգության նկատառումներով չեղյալ են հայտարարվել նաև հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում նախօրոք ծրագրված տոնական […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան, 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլյան պատերազմը, ոչ միայն չի ընկճել հայությանը, այլև համախմբել է հայ երիտասարդությանն Արցախի շուրջ. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Արցախ  ժամանած ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովն, ում ուղեկցում էր ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը,   այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված ռազմական բանակումի մասնակիցների հետ: Էդուարդ Շարմազանով հանդես է եկել թեմատիկ դասախոսությամբ՝հայոց ազգային գաղափարախոսության և նժդեհյան հայրենասիրական  դասերի վերաբերյալ: ՀՀ ԱԺ փոխխոսնակն իր խոսքում  կարևորել է […]

Հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացնում է ուսումնամարզական թռիչքներ

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացնում ուսումնամարզական թռիչքներ: Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: «ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման […]

Օլանդի սանրվածքն արժե ամսական 10 հազար եվրո

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անձնական վարսահարդար Օլիվիե Բ․-ն ամսական ստանում է 9 հազար 895 եվրո։ Նա Օլանդի հետ աշխատում է 2012-ի մայիսից։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օլանդի անձնական վարսահարդարը նախագահի սանրվածքի համար ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան երկրի նախարարները։  

Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է, ներսում գտնող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 66-ամյա Է. Բ.-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված