16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Չեխիա-Հայաստան հանդիպման վայրը փոխվել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, նախկինում հայտարարված Պլզեն քաղաքի փոխարեն, հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում: Սկիզբը ժամը 21:15-ին:

ԱՄՆ դեսպանատունը դիմում է «Սասնա ծռերին»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը. Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում: Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր […]

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից առաջընթացի հույս ունենք. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կարձանագրվի: Այդ մասին Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումները դեր են խաղացել հարաբերական կայունության և շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազման հարցում: Նախագահների ակնկալվող հանդիպումը պետք է ցույց տա […]

Արմեն Մուրադյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քիչ առաջ գնացել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել ներս մտնել: Այս մասինտեղեկացանք  Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: ԱՆ-ից չեն կարող հայտնել, թե ինչ նպատակով է նա գնացել այնտեղ նախարարը: Հիշեցնենք, որ այս գիշեր հաղորդվել էր, որ զինյալ խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում, բացի հիվանդանոց տեղափոխվածներից, կա […]

Բնակարանում դի է հայտնաբերվել

Հուլիսի 27-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1936 թ. ծնված Ս. Ք.-ի դին:

Հուլիսի 28-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն վիրաբույժ Գևորգ Գրիգորյանը և փաստաբան Արմինե Ֆանյանը: ԹԵՄԱ՝ ՊՊԾ գնդի տարածքում «Շտապօգնության» չորս աշխատակիցներ իրենց մասնագիտական պարտքը կատարելիս հայտնվել են պատանդի կարգավիճակում, բժիշկների իրավունքները որքանո՞վ են պաշտպանված: Հուլիսի 28-ին ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: ԹԵՄԱ՝ վերջին օրերին զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակում քաղաքացիների […]

‹‹Ապերախտ են››

‹‹Դա ցույց է տալիս նրանց բարոյական արժեքների մակարդակը: Բժիշկները չեզոք մարդիկ են՝ ինչ բախում ուզում է լինի: Այս մարդիկ բարոյական կերպով պիտի վարվեին բժիշկների հետ: Նման երևույթներ ՀՀ-ում չպիտի լինեն››, – անդրադառնալով բուժաշխատողների պատանդառությանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս շեշտեց՝ չի՛ կարելի նման եղանակով ազդել իշխանություների վրա: Մեր երկրում կան համապատասխան լծակներ. […]

Ստամբուլում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան

Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ արհեստական բեղմնավորմամբ և կանանց առողջապահությամբ զբաղվող «İstanbul Tüpbebek» կլինիկան հիմնվել է 11 տարի առաջ: Կլինիկայի բաժնետոմսերի 61.5 %-ը պատկանում է նրա հիմնադիր  Արետ Քամարին, ով ազգությամբ հայ է, դավանանքով` քրիստոնյա: Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 25-ին կլինիկան ենթարկվել է աուդիտորական […]

«Սասնա ծռերը» բժիշկներին կազատեն, երբ ՊՊԾ գունդ կգա Արմեն Մուրադյանը

«Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժանձնակազմի ճակատագրի վերաբերյալ: «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա եւ այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»,- ասված է հայտարարությունում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված