01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արմեն Մուրադյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քիչ առաջ գնացել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել ներս մտնել:

Այս մասինտեղեկացանք  Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

ԱՆ-ից չեն կարող հայտնել, թե ինչ նպատակով է նա գնացել այնտեղ նախարարը:

Հիշեցնենք, որ այս գիշեր հաղորդվել էր, որ զինյալ խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում, բացի հիվանդանոց տեղափոխվածներից, կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «բժշկական հանրությունը դատապարտում է զինյալ խմբի կողմից բժիշկների պատանդ վերցնելու անբարո քայլը»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը  ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժանձնակազմի ճակատագրի վերաբերյալ: «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա եւ այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»,- ասված է հայտարարությունում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ