07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի է գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո թափուր մնացած պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով […]

ԱԱԾ քննչականի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից.նոր պետը արդեն նշանակվել է

ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Henaran.am -ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Նշվել է, որ նա  թոշակի է անցել: Մնացական Մարուխյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր:

Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ կալանքը վերացնելու միջնորդությամբ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, դիմել է Վերաքննիչ դատարան՝ Ալեք Ենիգոմշյանի իրավունքների վերականգման եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել է: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված […]

ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուները

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո արդեն լուրեր են շրջանառվում, թե ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնը: ՀՀ գլխավոր դատախազի հավակնորդների շարքը այնքան էլ մեծ չէ.  հավանական թեկնածուներից են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը:

Նռնակ Երեւանում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Օգոստոսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 5-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Աննա Բադալյանը: Թեման՝ մեր երկրում ո՞ր կառույցներում և ի՞նչ կերպ է աջակցություն տրվում տարբեր երևույթներից կախվածություն ունեցող (խաղամոլ, թմրամոլ, ալկոհոլիկ) անձանց: Այսպիսի խնդիրներ ունեցող անձանց ի՞նչ հոգեբանական աջակցություն է հարկավոր՝ տվյալ վատ սովորությունից հրաժարվելու և նորմալ կենսակերպ վարելու համար: Այսպիսի մարդկանց ինչպե՞ս կարող են աջակցել նրանց […]

Գեւորգ Կոստանյանի հրաժարականը ՀՀ նախագահն ընդունել է

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի դիմումն ընդունվել է ՀՀ նախագահի կողմից: Այս մասին ֆեյսբուքի իր ջում գրել է Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը: Նա մասնավորապես, գրել է. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական […]

Եթե Ադրբեջանում չեն խոսում տարածքային զիջումների մասին, մենք ինչո՞ւ պիտի խոսենք. Շավարշ Քոչարյան/վիդեո/

«Եթե Ադրբեջանում չեն խոսում տարածքային զիջումների մասին, անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի Հայաստանը դա անի»,-այս մասին օգոստոսի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին՝ ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք գնալ եւ դրա համար ի՞նչ է ակնկալվում հայկական կողմից, Քոչարյանը արձագանքեց, որ Հայաստանն այդ մասին ինչ-որ բան պետք է ասի, եթե Ադրբեջանն անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված