17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով դիմել է Բակո Սահակյանին

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն Նախագահ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել […]

Ռուսաստանն ու Թուրքիան մեղմ ասած մրցակիցներ են. Ազատ Արշակյան /վիդեո/

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև մերձեցումը ,լուրջ բարեկամությունը սկզբմունքորեն անհնար է: Նրանք մեղմ ասած մրցակիցներ են և նրանց շահերը այնքան հակասական են,  որ այս բարեկամական նշանները,  որ ցույց են տալիս «բեմում»՝ ես համարում եմ թատերական»,-այսօր`օգոստոսի 11-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նախկին պատգամավորի խոսքով երկու երկրների նախագահները […]

Բարձր լեռնային բնակավայրերը ստանալու են մեծ դոտացիաներ. Դավիթ Լոքյան/վիդեո/

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծի գաղափարախոսության հիմքում դրված են սկզբունքներ, որոնք ոչ թե ուղղակիորեն համայնքներին գումար են հատկացնում` պայմանավորված բնակչության թվով, այլ այն գործառույթներով, որով համայնքն առաջնորդվում է իր տարածքում իրականացված գործառույթների շրջանակներում»,-այս մասին այսօր Կառավարության նիստից հետո՝  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարի խոսքով` փոփոխության ամենակարևոր […]

Պավլիկ Մանուկյանի մեղադրանքին ևս մեկ հոդված է ավելացվել

Ներկայում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի մեղադրանքը լրացվել է: Ավելացվել է ևս մեկ հոդված: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում  հայտնեց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Ըստ նրա՝ առաջադրված մեղադրանքին ավելացել է 35-225-րդ հոդվածը (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն): Հիշեցնենք, որ «Սասնա […]

ԼՂ հարցում Թուրքիայի միջնորդ դառնալու հնարավորությունը բացառված է. Կարեն Բեքարյան

«Տարածաշրջանի երկրների առավել լայն ընդգրկման նախերգանք կա, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան կարող է համանախագահող երկիր դառնալ ԼՂ հարցում»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսին  հայտարարեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։ «Արդյոք մենք պե՞տք է ահաբեկվենք Թուրքիայի ակտիվությունից, իհարկե ոչ: Ռուսական կողմի նախաձեռնած հանդիպումները տեղի չեն ունենում ապրիլյան պատերազմի համատեքստում և դրանցով Թուրքիայի […]

Երեւանում կին է վրաերթի ենթարկվել /ֆոտո/

Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 11-ին, «Nissan» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 30-ամյա կնոջ: Կինը ճանապարհն անցնելիս է եղել ճանապարհի անթույլատրելի մասով՝ երկու անչափահասների հետ, բարեբախտաբար, երեխաները վնասվածքներ չեն ստացել: Վրաերթի ենթարկված կնոջը փրկարարները տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր: Լուսանկարները   Shamshyan.com-ի

Երեխայի հանդեպ բռնությունը ոչ մի դեպքում չի խրախուսվում. հոգեբան

«Երեխայի հանդեպ բռնությունը ոչ մի դեպքում չի խրախուսվում, միևնույնն է դա դրական արդյունք չի տալու, հնարավոր է նաև լրիվ հակառակ պատկեր ստանալ»,-այսօր`օգոստոսի 11-ին«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Հոգեբանը նշեց, որ այլ կերպ երեխայի հետ շփվելիս` այսինքն ավելի շատ խոսքի ուժին դիմելիս, երեխայի մոտ առաջանում է այսպես ասած կատաստրոֆիկ սպասում`երեխան […]

Թուրքիան եթե ուզում է խաղաղությանը և կայունությանը օժանդակել պետք է անի մի բան՝ չխառնվել Ղարաբաղյան գործընթացին. Էդուարդ Շարմազանով

«Թուրքիան Ղարաբաղյան հիմնահարցում անելիք չունի: Թուրքիան այն երկիրն է, որ սատարեց Ադրբեջանի  վարած քաղաքականությունը՝  ընդդեմ Արցախի ազատատենչ ժողովրդի : Թուրքիան է, որ անօրինական բլոկադաի է ենթարկում Հայաստանը  և Թուրքիան է, որ քառօրյա պատերազմից առաջ և հետո աջակցեց  Ադրբեջանի ահաբեկչությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում,  անդրադառնալով հարցին, թե  հնարավոր է, որ Թուրքիան ակտիվ ներգրավածություն ունենա Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման […]

Կառավարությունը մերժել է Թեւան Պողոսյանի՝ զինվորականների սոցիալական ծառայությունների մասին օրինագիծը

Կառավարությունը օգոստոսի 11-ի նիստում հավանություն չի տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ զինվորականների համար սոցիալական ծառայությունների մասին օրինագծին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ենթադրում է, որ Առողջապահության եւ Աշխատանքի նախարարությունների ու մարզպետարանների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը պետք է կանոնավոր այցելի զորացրված վիրավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված