Չարաշահում էի ուսուցիչներիս վստահությունը. Մարգարիտ Եսայան
‹‹Իմ առաջին սեպտեմբերի մեկն, անշուշտ, հիշում եմ: Երբ առաջին անգամ դպրոց պիտի գնայի, մայրս բացատրեց, որ հարկավոր է հագնել սպիտակ վերնաշապիկ և սև կիսաշրջազգեստ: Պիտի ասեմ՝ մի քիչ կամակոր երեխա էի: Եվ ստացվեց այնպես, որ ես դպրոց գնացի վարդագույն հագուստով ու, արդյունքում, ես բոլորից տարբերվում էի: Երբ առաջին դասարանցիներին շարք էին կանգնեցնում, ինձ վերջերում կանգնեցրին, […]





































