19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Մեր ամենաթույլ օղակը դիվանագիտությունն է. Գագիկ Գինոսյան /վիդեո/

Անհրաժեշտ է Արցախը Հայաստանին վերամիավորել: Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  ԼՂՀ անկախության օրվան՝   ասաց  արցախյան պատերազմի մասնակից, վաստակավոր պարուսույց Գագիկ Գինոսյանը: «Մեր  ամենաթույլ օղակը դիվանագիտությունն է: Մենք շարունակում ենք խաղը, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, բայց դա ոչ մի կերպ չի վերադարձնում Արցախը բանակցային սեղանի շուրջ: Բանակցությունների նստել մարդկանց հետ, որոնք կտրում […]

Նման մոտեցումը տանում է փակուղի․ Է․ Նալբանդյան

ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Պոտսդամում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Շնորհակալություն եմ հայտնում նախարար Շտայնմայերին այս կարևոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել` նախապատրաստելով գալիք դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհուրդը, որպեսզի Համբուրգում կայանալիք հանդիպումը դառնա մեր միասնական հաջողությունը: Իհարկե, հաջողությունը չափվում է ոչ թե ընդունված որոշումների սոսկ քանակով, այլ մեր […]

Հակառակորդն ակտիվ է եղել. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ։Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ […]

Քառորդ դարն իսկապես փորձության ժամանակաշրջան էր. Գ. Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: Քառորդ դարն իսկապես փորձության ժամանակաշրջան էր ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար, արդարության վերականգնման, երազանքի իրականացման, հաղթանակի ոգու փորձության ժամանակաշրջան: Միասին մենք ապացուցեցինք, որ մինչեւ մագաղաթի կամ թղթի վրա գրվելը […]

Պիտի հավատանք մեր ուժերին. Ռուբեն Բաբայան /վիդեո/

‹‹Աստված մարդուն ազատ է ստեղծել, ու ժողովուրդները կարող են կայանալ միայն այն դեպքում, եթե ունեն ազատություն: Յուրաքանչյուր երկրի տարածք հենց այնպես պահպանել հնարավոր չէ. բնակչություն է հարկավոր: Միշտ էլ այդպես է եղել: Երբ ինչ-որ տերություն մեկ այլ տերություն է գրավել կամ ազատագրել է տարածքներ, այն վերաբնակեցրել է: Արցախի անկախության հռչակագրով գործը չի ավարտվում: Գործը նոր […]

Սահմանադրական բարեփոխումների ընտրությունը պետք է թողնել արցախցիներին

Այսօր իսկապես մեծ տոն է ողջ հայության համար, քանի որ մենք ստեղծել ենք երկրորդ հայկական պետությունը, որի ապագան ու հեռանկարը տարածաշրջանում արդեն իսկ երևում ու ուրվագրված է: Այսօր «Հենարան» ակումբում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նկատենք, որ այսօր ազատ ու անկախ Արցախը նշում է անկախության 25-ամյակը: Ըստ քաղաքագետի` կարևորն այն է, որ այս պետությունն ինքնաբավ է, այսինքն` […]

ՏԻՄ-ի մասին օրենքում փոփոխություն կատարվեց

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին որոշման նախագծում: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն նշեց, որ այս փոփոխությունները բխում են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությունից Փոփոխությունների համաձայն` 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն: Սահմանվում է նաև վարչական ներկայացուցչի հաստիքի առկայություն […]

Արյունով ու քրտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի Արցախի Հանրապետության կայացման տարիներն են.վարչապետ

Կառավարության այսօր` սեպտեմբերի 1-ին հրավիրված նիստի սկզբում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնոհրավորական ուղերձ հղեց  նվիրված Արցախի անկախության 25-ամյակին: «Այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է՝ համայն հայության հույզերով և հույսերով լեցուն, արյունով ու քրտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի Արցախի Հանրապետության կայացման տարիներն են: Դրանք քիչ են դարերով ձևավորված պետական ինստիտուտների […]

Այսօր Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակն է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը՝ անկախության 25-ամյակը։ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և դեռևս չհայաթափված հարակից Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Իսկ արդեն 1991 թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված