04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԻՄ-ի մասին օրենքում փոփոխություն կատարվեց

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին որոշման նախագծում:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն նշեց, որ այս փոփոխությունները բխում են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությունից

Փոփոխությունների համաձայն` 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն:

Սահմանվում է նաև վարչական ներկայացուցչի հաստիքի առկայություն բոլոր բնակավայրերի համար (նախկինում՝ 100-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում), ինչպես նաև վարչական ներկայացուցչի կողմից համայնքի ավագանու նիստի մասնակցության և օրակարգում հարց ներկայացնելու հնարավորության ընձեռում:

Սահմանադրության համապատասխանեցման դեպքում կլինի լիազորությունների ապակենտրոնացում՝ մասնավորապես կրթության և առողջապահության բնագավառներում: Հանրակրթական դպրոցների գործունեության կազմակերպումն ու կառավարումը կհանձնվի 25.000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներին: Բժշկական ամբուլատորիաները ամբողջությամբ կդառնա համայնքային ենթակայության: Նախագծով նախատեսվում է համայնքում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդնումը: 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի համայնքապետարանի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ