13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սարկոզին կրկին նախագահ դառնալու մտադրություն ունի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է դնել իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններին։ «Ոչ մի տեսակի սադրանք չի կարող ինձ ստիպել չներկայացնել իմ նոր եւ ուժեղ նախագիծը՝ մյուս տարի իշխանափոխության համար»,- հայտարարել է նա։ Միեւնույն ժամանակ օրերս հայտնի է դարձել, որ Սարկոզիի դեմ դատական գործ կարող է հարուցվել՝ 2012-ի նախագահական ընտրություններում ֆինանսական […]

Խուճապ կառավարությունում. Հրապարակ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր խորհրդակցություն է հրավիրել, ըստ էության` հրաժեշտի: Այսօր, ամենայն հավանականությամբ, կլինի վարչապետի և Կառավարության հրաժարականը, ապա վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը: Հանրապետականի նախընտրական շտաբը ղեկավարելու պատճառով վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը խուճապ են առաջացրել Կառավարությունում: Թերթի տեղեկություններով՝ այս մասին Կառավարության կուլիսներում քննարկումները չեն դադարում, սակայն ոչ ոք չի համարձակվում […]

«Լավ չի անդրադառնա ՀՀԿ-ի վրա» (վիդեո)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այս պահին կառավարությունում կադրային փոփոխությունների կարիք չի զգում: «Նպատակահարար է, թե ոչ, դա արդեն կորոշեն երկրի նախագահը, կառավարության ղեկավարը: Եթե մարդն իր տեղում չէ, բնականաբար, անհրաժեշտ է նրան փոխել: Եթե կարողանան նրան փոխել մի մարդով, ով ավելի արդյունավետ կաշխատի, ուրեմն արդարացված է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը` մեկնաբանելով շրջանառվող […]

Կրճատում են. Հայկական Ժամանակ

Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքով մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ։ Օրենքը նոր ձևավորվող Աժ-ին Է հնարավորություն տալու կոնկրետ որոշել, թե քանի հանձնաժողով պետք է ունենալ։ Դա պայմանավորված Է լինելու նաև խորհրդարանում պատգամավորների քանակով։ Հիշեցնենք, հաջորդ խորհրդարանում պատգամավորների քանակը ավելի քիչ Է լինելու։ Մեր տեղեկություններով, Աժ ղեկավարությունը հակված Է կրճատել երկու թերբեռնված կամ […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են` զոհ ունենք

Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց: Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու […]

Գյումրիում թեժ է` կառաջադրվեն լրագրողները. Հրապարակ

Գյումրիում լրագրողները կմասնակցեն առաջիկա ՏԻՄ ընտրություններին ոչ միայն լուսաբանողի կարգավիճակում, այլև ավագանու անդամի թեկնածուների։ «Գյումրիում հոկտեմբերի 2-ի ընտրություններում ՀԱԿ խմբակցության ցուցակը գլխավորում է «Շրջապատ» թերթի հիմնադիր Եպրաքսյա Մեխակյանը (անկուսակցական)։ Երկրորդ տեղում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի դասախոս, «Չի» օրաթերթի լրագրող Արման Գալոյանը (ՀԱԿ)»: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

Նոր պաշտոնների կնշանակվեն. Հրապարակ

Կառավարությունում կադրային խոշոր փոփոխությունների թեման գնալով ավելի առարկայական է դառնում։ Թեև, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնների հարցում դեռ վերջնական եզրահանգումների չի եկել՝ գցում-բռնում է, թե ում որտեղ նշանակի, որպեսզի երերացող «նավը» չխորտակվի։ Այնպես որ, այս փուլում ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է, թեական է՝ փոփոխության ենթակա։ Առավել հաստատուն է վարչապետի և ԱԳ նախարարի փոփոխության հարցը։ […]

Նոր վարչապե՞տ. Ժողովուրդ

Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները մերձավորների հետ զրույցներում ասում են, որ իրենց Կարապետյանն առաջիկա օրերին նշանակվելու է ՀՀ վարչապետ: Նույնիսկ նշանակման օրն է նշվում` սեպտեմբերի 21: Ըստ լուրերի՝ այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարելու է «Համաձայնության կառավարություն» ձեւավորելու եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Մյուս կողմից կասկածներ կան, որ այս […]

Կաթողիկոսն այցելել է զորամաս

Սեպտեմբերի 6-ին Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, ուր հանդիպում է ունեցել հրամանատարական կազմի և զինվորների հետ։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, զորամասում Ամենայն Հայոց Հայրապետին ու ԳՀԽ անդամներին դիմավորեց և բարիգալստյան խոսքով ողջունեց ԼՂՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված