04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր վարչապե՞տ. Ժողովուրդ

Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները մերձավորների հետ զրույցներում ասում են, որ իրենց Կարապետյանն առաջիկա օրերին նշանակվելու է ՀՀ վարչապետ: Նույնիսկ նշանակման օրն է նշվում` սեպտեմբերի 21: Ըստ լուրերի՝ այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարելու է «Համաձայնության կառավարություն» ձեւավորելու եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Մյուս կողմից կասկածներ կան, որ այս […]

Կաթողիկոսն այցելել է զորամաս

Սեպտեմբերի 6-ին Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, ուր հանդիպում է ունեցել հրամանատարական կազմի և զինվորների հետ։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, զորամասում Ամենայն Հայոց Հայրապետին ու ԳՀԽ անդամներին դիմավորեց և բարիգալստյան խոսքով ողջունեց ԼՂՀ […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

Ինչ է ասում Աստվածաշունչը ժլատության մասին

«Ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողությամբ էլ կհնձի. և ով առատաձեռնորեն է սերմանում, առատությամբ էլ կհնձի: Յուրաքանչյուրը թող տա, ինչպես հոժար է սրտով և ոչ թե՝ հարկադրաբար և տրտմությամբ. որովհետև Աստված սիրում է զվարթառատ տուրքը» (Բ Կորնթ. 9։6-7):

Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Ավանդական դարձած մրցաշարին այս տարի մասնակցում են աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը: Բացի այդ հուշամրցաշարին կմասնակցեն 4 շախմատիստներ ևս: Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին և կեզրափակվի հոկտեմբերի 6-ին […]

Միլիարդատերը 180 միլիոն դոլար կվճարի նրան, ով կամուսնանա իր դստեր հետ /ֆոտո/

Հոնկոնգից գործարար Սեսիլ Չաոն հանրությանը շոկի է ենթարկել։ Նա խոստացել է 180 միլիոն դոլար վճարել այն տղամարդուն, ով կկարողանա ամուսնանալ իր դստեր հետ։ Խնդիրն այն է, որ աղջիկը համասեռամոլ է։ Աղջիկը՝ Ջիջին, բազմիցս հայտարարել է, որ ոչինչ իրեն չի կարող ստիպել փոխել կողմնորոշումը, սակայն հայրը դեռ հույսը չի կորցնում։

Անկողնում կնոջ դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բակունցի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ անկողնում հայտնաբերել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի:

Պատշգամբից ընկած 2-ամյա փոքրիկը վաղը հավանական է տեղափոխվի հիվանդասենյակ

  Շուրջ տասը օր առաջ Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակում առկա է զգալի դրական տեղաշարժ: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` երեխան արդեն սնվում է, ժպտում, ճանաչում հարազատներին: Հավանական է, որ փոքրիկը վաղը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվի հիվանդասենյակ:  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների և մարզիչների հետ

  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիո դե Ժանեյրոյում  կայացած 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների և մարզիչների հետ: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: «Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ թե՛ ձեզ և թե՛ մեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված