Պուտինի ու Օբամայի լուսանկարը լայն քննարկման առարկա է դարձել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համատեղ լուսանկարը հայտնվել է սոցկայքերի օգտատերերի ուշադրության կենտրոնում։ Լուսանկարն արվել է G20 գագաթնաժողովի ժամանակ, նկարում նախագահներն իրար նայում են, մեղմ ասած, ոչ ընկերաբար։ Նկարի հետ կապված նաեւ ծաղրական մեկնաբանություններ են հայտնվել։





































