Խաղի նոր կանոններով
«Ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսությունից»,-այսօր Ազգային ժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս սուտ որակեց լուրերը, որ չի ցանկանում աշխատել «Դաշնակցական» նախարարների հետ, մանավանդ Դավիթ Լոքյանի: «Ինձ համար այս պահին ավելի կարևոր է, թե ինքն ինչ տեսլական ունի՝ իր ճյուղերի հետ կապված, քան ինքն որ կուսակցությանն է պատկանում»: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին, ապա Կ. Կարապետյանը չհերքեց լուրերը, որ ոմանք պաշտոնից հեռանալու են, սակայն կոնկրետ անուններ նա չտվեց:
Նա հայտարարեց, որ մենաշնորհների հետ կապված լինելու են առանձին կանոններ՝ հավասար կանոններ, եթե որևէ մեկն ունենա հաջող բիզնես, դա չի խլվելու: Կարապետյանը չհերքեց` նախկինում խաղի այլ կանոններ են եղել: