15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողվեց, այլ…

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողվեց, այլ կարողացավ որոշակի շտկումներ մտցնել: Անընդհատ աշխատանքներ կատարվեցին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ պայքարել կոռուպցիայի դեմ, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Մենաշնորհների առկայությունը մի կապեք «Հանրապետական» կուսակցության հետ: Դե 90-ականներից մինչ օրս պայքարում ենք»:

Հարցին՝ կկարողանա՞ ՀՀԿ-ին պատկանելիք մենաշնորհների դեմ պայքարել, Սահակյանը չհամաձայնեց մտքի հետ, որ ՀՀԿ-ն մենաշնորհներ ունի: «Չեմ կարծում, թե մեր կուսակցության համար մենաշնորհները մեծ են եղել: Մեր կուսակցությունը նորանկախ Հայաստանի թիվ մեկ կուսակցությունն էր, հետագայում քաղաքական իրավիճակի հետ տարբեր մարդիկ եկել են մեր կուսակցություն»:
Դիտարկմանը, թե խոսքը տնտեսական մենաշնորհի մասին է, Սահակյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե տնտեսական մենաշնորհների հետ, ընդհանրապես, ՀՀԿ-ն կապ ունի: Մարդը, եթե իր բիզնեսն ունի, իր բիզնեսով աշխատում է, ի՞նչ է նշանակում բերել վերագրել կուսակցությանը: Եթե նույնիսկ պատգամավոր է, մեծ բիզնես ունի, դա Հանրապետականին չի վերաբերում, կվերաբերվի՝ իրեն»:

ԱԺ նախագահն ասաց, որ նորանշանակ վարչապետը լավ մասնագետ է, հավանաբար նա կստեղծի վերսկսելու ու տեղեկատվական օղակներ, ինչի շնորհիվ ևս հաջողության կհասնեն: Նա խորհուրդ տվեց սպասել մի քանի օր, ու Կառավարության ծրագիրը կներկայացվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ