07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

2016թ. ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել 130 վթարային շքապատշգամբ

Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվել է նորոգել վթարային  130 շքապատշգամբ: Տարեկան ծրագրում ներառվել են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու նկատառումով: Հունիսից մեկնարկած այս գործընթացի շրջանակում մինչ օրս արդեն իսկ նորոգվել է 85 շքապատշգամբ: Հիշեցնենք, որ որպես […]

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 10 հորիզոնականով նահանջել է

Սեպտեմբերի 15-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ նահանջել է 10 հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 112-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ընտրանին, երկրորդ տեղում Բելգիան է, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գերմանիայի հավաքականը: Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: 1. Արգենտինա – 1646 2. Բելգիա – 1369 3. Գերմանիա – […]

Քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, […]

Կմնա՞ /վիդեո/

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի վարած առաջին նիստը ոգևորել է Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնակատար  Գաբրիել Ղազարյանին: Այս մասին նախարարի պաշտոնակատարը ասաց լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե արդյոք նա կմնա՞ այս Կառավարության կազմում Գաբրիել Ղազարյանը արձագանքեց. «Ես դեռ անելիքներ ունեմ ու ինձ տեսնում եմ այս կառավարության կազմում: Մենք մեր աշխատանքն ենք կատարում, սակայն որոշումը մերը […]

Ավարտվել է Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի բարեկարգումը

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնելու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց: Իրենց գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ վարորդները […]

Գազն ու էլեկտրաէներգիան կէժանանա՞ն

Ինչպես հայտնել ենք,  նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանըշն այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում  անդրադարձավ սոցիալական ոլորտին՝ հանձնարարելով ՀԾԿՀ-ին, Էներգետիկայի նախարարությանը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման ուղղությամբ: Անդրադառնալով այս հարցին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Իհարկե դա հնարավոր է: Մենք ռեզերվներ ունենք. սակագները կարող են էժանացնել: […]

Մարզահամերգային համալիրի ու Երիտասարդական պալատի ճակատագրից

Ազգային ժողովի նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին խնդրեց տեղեկություններ տալ մարզահամերգային համալիրի ճակատագրի մասին, ինչպես նաև անդրադառնալ Երիտասարդական պալատին: Արման Սահակյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համար նախկինում ներդրող կար, սակայն փաստացի գումարները չվճարելու պատճառով գույքը հետ է վերցվել, իսկ հիմա […]

Գվարդիականը թմրանյութ է օգտագործել անմիջապես աշխատավայրում՝ Բուքինգեմյան պալատում /վիդեո/

Այդ կադրերը շոկի են ենթարկել բրիտանացիներին։ Դրանցում երեւում է, թե ինչպես է Բուքինգեմյան պալատը հսկող գվարդիականը թմրանյութ ընդունում անմիջապես աշխատավայրում։ Ընդ որում, սպա Ջեյմս Կոլբին պատասխանատու է անձամբ թագուհի Եղիսաբեթ երկրորդի անվտանգության համար։

Գործարարները Կառավարությունից սպասելիք ունեն /վիդեո/

Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ողջունում է վարչապետ Կարեն Կարապետյանի  հանձնարարականը ՊԵԿ-ին՝ հարկային գործառույթների կատարման եւ տեսչական ստուգումների մասով. «Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը այդ հանձնարարականների կատարումը արագընթաց տեմպերով կանի»,-Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված