20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Սեպտեմբերի 16-ին, 18-ին և 21-ին մայրաքաղաքի որոշ հատվածներում դադարեցվելու է երթևեկությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի և փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ին՝ ժ. 1330-1500 – Աճառյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Հերացու, Կորյունի փողոցներ, Մեսրոպ Մաշտոցի պողոտա՝ Կորյունի փողոցից մինչև Ֆրանսիայի հրապարակն ընկած ճանապարհահատվածը, Մարշալ Բաղրամյանի պողոտա՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մոսկովյան փողոցներն ընկած […]

Սեպտեմբերի 16-ին, ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Արտյոմ Տոնոյանը: ԹԵՄԱ՝ առաջիկայում նախատեսված Իրանի նախագահի այցը Հայաստան. Վրաստան-Հայաստան-Իրան համագործակությունների հեռանկարները.թուրք սիրիական պատերազմի ազդեցությունը տարածաշրջանի վրա:

ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց. վարչապետը ներկա չէ (վիդեո)

Մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստին չի մասնակցում, քանի որ նա ՀՀԿ անդամ չէ: Նախքան նիստը սկսվելը Henaran.am-ը Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք Կառավարության կազմի հարցը քննարվելու է նիստում, սակայն նա ասաց, […]

Ավազակային հարձակում Արմավիրում՝ դիմակներ ու կպչուն ժապավեն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հովտամեջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը հափշտակելու […]

Սատանայի եւ 666-ի մասին

Շարականներից մեկը պատմում է այն մասին, թե ինչպես հրեաների ետևից ընթացող փարավոնն իր զորքով հանդերձ ընկղմվեց Կարմիր ծովի ջրերը: Շատ գեղեցիկ համեմատություն կա այստեղ, իսրայելցիների ջրով անցնելը խորհրդանշում է քրիստոնյաների մկրտությունը, փարավոնը խորհրդանշում է սատանային, իսկ փարավոնի և նրա զորքի ընկղմվելը` սատանայի ու նրա զորքի պարտությունը: Այժմ խոսենք սատանայի և հակաքրիստոսի ու չարի վերջնական պարտության […]

Եվրոպայի լիգան կանցկացվի առանց Մխիթարյանի

Սեպտեմբերին 15-ին կմեկնարկի Եվրոպայի լիգայի 2016-2017 մրցաշարը: Այսօր կկայանան խմբային փուլի 24 հանդիպումներ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հանդիպում կանցկացնի հոլանդական «Ֆեյենորդի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել մանչեսթերցիների հայտացուցակից: Բացի այդ, Ժոզե Մոուրինյուն հանգստանալու հնարավորություն է տվել ավագ Ուեյն Ռունիին: Եվրոպայի լիգա, խմբային փուլ, առաջին տուր A խումբ «Մանչեսթեր Յունայթեդ» […]

Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Գիորգի Սագանելիձեին Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ հարաբերությունները կարող են ներառել […]

Գյումրիում ոստիկանության կապիտանին մահացու վրաերթի ենթարկելու համար կասկածվողը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության կապիտանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը՝ 19:45-ի սահմաններում, Գյումրի քաղաքում վրաերթի է ենթարկվել 41-ամյա բնակիչ, ոստիկանության կապիտան Արամ Հարությունյանը, ով ստացած ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Գիտակցության չգալով՝ Ա. Հարությունյանը բժշկական […]

2016թ. ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել 130 վթարային շքապատշգամբ

Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվել է նորոգել վթարային  130 շքապատշգամբ: Տարեկան ծրագրում ներառվել են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու նկատառումով: Հունիսից մեկնարկած այս գործընթացի շրջանակում մինչ օրս արդեն իսկ նորոգվել է 85 շքապատշգամբ: Հիշեցնենք, որ որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված