27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջենթլմենական քայլ՝ և իշխանության, և ընդդիմության կողմից (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են Աժ հերթական նստաշրջանի մեկնարկին, խմբակցության աշխատանքներին, ներքաղաքական ու ներկուսակցական հարցերին: «2 օր առաջ լուրջ, պատմական իրադարձություն տեղի ունեցավ ընդդիմության և իշխանության միջև, վերաստորագրվեց բարեփոխված ԸՕ-ի նոր տարբերակը, որը եկավ ապացուցելու, որ ՀՀԿ-ն ամենաշահագրգռվածն է, որ 2017-ի ընտրությունները լինեն օրենքի համապատասխան ու գործնական բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն, որ ընդդիմության առաջարկներն էլ ընդունվեն, ու մեր հանրության վստահությունն էլ այդ ընտրությունների նկատմամբ լինի հնարավորինս բարձր: Սա ջենթլմենական քայլ էր և իշխանության, և ընդդիմության կողմից»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցում էր նիստին, Շարմազանովը բացասական պատասխան տվեց: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի «կադրերը» լինելու են նոր կառավարության կազմում, ԱԺ փոխնախագահն ասաց. «Չկան Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի և այլ կադրեր: Կա ՀՀԿ միասնական թիմ»:

Է. Շարմազանովը նաև  օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանի կառավարությանը՝ նշելով, որ բոլոր վարչապետերի հաջողությունների և անհաջողությունների համար պատասխանատու է իշխանությունը: Նոր Կառավարությանը նա հաջողություններ մաղթեց՝ նկատելով, որ հաջողությունները բխում են ՀՀ քաղաքացու շահից: «Աստված տա՝ այս կառավարության ձեռքբերումները շատ ավելի շատ լինեն, քան նախորդ կառավարություններինը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ