15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավազակային հարձակում Արմավիրում՝ դիմակներ ու կպչուն ժապավեն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հովտամեջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով բաց դռնից ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակչուհու առանձնատուն, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը եւ ոտքերը, որպես զենք օգտագործվող առարկայի` երկաթյա լինգի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր   բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել եւ հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր եւ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ սեպտեմբերի 14-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում բնակչուհին ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել է կպչուն ժապավենը, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։Մշակվել է քննչական պլան, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ