ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 10 հորիզոնականով նահանջել է
Սեպտեմբերի 15-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:
Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ նահանջել է 10 հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 112-րդ տեղը:
Աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ընտրանին, երկրորդ տեղում Բելգիան է, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գերմանիայի հավաքականը:
Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
1. Արգենտինա – 1646
2. Բելգիա – 1369
3. Գերմանիա – 1347
4-5. Կոլումբիա – 1323
4-5. Բրազիլիա – 1323
6. Չիլի – 1284
7. Պորտուգալիա – 1228
8. Ֆրանսիա – 1188
9. Ուրուգվայ – 1173
10. Ուելս – 1161
17 Լեհաստան – 984
32 – Ռումինիա – 773
46 – Դանիա – 637
83 – Ղազախստան – 411
105 – Մոնտենեգրո – 326
112 – Հայաստան – 317