20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Սամվել Բալասանյանը դադարեցրել է քարոզարշավը

 Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը: Հայտնում ենք մեր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին: «Բալասանյան դաշինքի» նախարարական շտաբ:

Որ սա լինի մեր երկրի վերջին անկախությունը. Արամ Մանուկյան (վիդեո)

ՀՀ անկախության հռչագիրը ընթերցած Արամ Մանուկյանն այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին նախ նվիրեց ՀՀ անկախության 25-ամյակ փաստաթղթերի ժողովածուն, ապա ներկայացրեց անկախության հռչակագրում եղած դրույթները: Հետհայացք գցելով անկախ 25 տարինեին` ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց՝ Աստված մեր ժողովրդին խելք ու ուժ, կամք ու համառություն տա, որ սա լինի մեր երկրի վերջին անկախությունը: Մանրամասները` տեսանյութում:

22 ամյա Արշակի դիակը նկուղում է հայտնաբերվել. նոր մանրամասներ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի որդու սպանությունից

Գյումրիում ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում: Հանգամանքները պարզվում են։ Մահացողը Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդին է՝ Արշակը: Նա 22 տարեկան է: Ավելի վաղհայտնել էինք, որ այսօր` Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԲՀԿ […]

Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Տավրիդյան պալատում

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում կմասնակցի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես-միջոցառմանը, որտեղ հանդես կգա ելույթով: Նույն օրն ԱԺ փոխնախագահը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարության, ինչպես նաեւ հայկական համայնքի ուղեկցությամբ կայցելի Կոմիտաս վարդապետի հուշարձան:

Կկայանա Լևոն Խեչոյանին նվիրված՝ «Խնկի ծառեր» տեսաֆիլմի պրեմիերան

Ս. թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի արձակագիր Լևոն Խեչոյանին նվիրված «Խնկի ծառեր» տեսաֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տեսաֆիլմը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: «Խնկի ծառեր» ֆիլմի հիմքում Լևոն Խեչոյան գրողի, քաղաքացու, զինվորի խոհերն են՝ Հայրենիքի, հայի, անկախության, ազատության, պատերազմի, հողի, զինվորի մասին: Տեսաֆիլմում հնչում է Լևոն […]

Գարեջուր եւ օղի են բաժանել՝ իբրեւ ընտրակաշառք

Կիրակի օր Ռուսաստանում Միասնական ընտրությունների օր էր, անցկացվում էին Պետդումայի եւ ՏԻՄ ընտրություններ։ Մարզերում, սակայն, ընտրություններն այնքան էլ հարթ չեն ընթացել։ Նովոսիբիրսկում, օրինակ, ընտրակաշառքի դեպքեր են գրանցվել։ Ականատեսները պատմել են, որ այստեղ մարդկանց 3 լիտր գարեջուր են տվել՝ ձայնի դիմաց։ Դիտորդները դեպքի առթիվ դիմել են դատախազություն։ Վորոնեժում եւս ընտրակաշառքի դեպքեր են արձանագրվել՝ այստեղ մարդկանց օղի […]

Կրակոցներ Գյումրիում. ԲՀԿ թեկնածու Վ. Գրիգորյանի որդին մահացել է

Այսօր` քիչ առաջ, Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արշակ Գրիգորյանին: Ըստ տեղեկությունների՝ Արշակ Գրիգորյանը հրազենային վնասվածքներ է ստացել գլխից և արդեն հիվանդանոց են տեղափոխել նրան մահացած: Մանրամասները ճշտվում են:

«Լավ չես աշխատել, պետք է պատժվես» (վիդեո)

«Փոփոխություններ կատարել նշանակում է անձնակազմը փոխել, նորմալ է, որ որոշ մարդիկ մնալու են, իսկ որոշները ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԽ-ի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Նշենք, որ այսօր արդեն 4 նախարար ազատվել է պաշտոնից, իսկ 2-ը վերանշանակվել` Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Չեմ պատկերացնում Դավիթ […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ: Զրույցի ընթացքում արծարծվեցին հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնումը։ Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուռռեզա Ֆազլին գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված