22 ամյա Արշակի դիակը նկուղում է հայտնաբերվել. նոր մանրամասներ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի որդու սպանությունից
Գյումրիում ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում:
Հանգամանքները պարզվում են։
Մահացողը Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդին է՝ Արշակը: Նա 22 տարեկան է:
Ավելի վաղհայտնել էինք, որ այսօր` Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արշակ Գրիգորյանին:
Ըստ տեղեկությունների՝ Արշակ Գրիգորյանը հրազենային վնասվածքներ է ստացել գլխից և արդեն հիվանդանոց են տեղափոխել նրան մահացած: Չի բացառվում ինքնասպանության վարկածը:
Մանրամասները ճշտվում են: