20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Երեկ բախտ ունեցա դիտելու նորանկախ հանրապետության պատմության մեջ լավագույն ֆիլմը. Ա. Հովհաննիսյան

Ողջ գիշեր գրեթե չեմ քնել, չեմ քնել մի պատճառով․ անասելի ազդեցության տակ էի: Առավոտից մտածում էի՝ մի բան գրեմ ու չէի կարողանում: Նազենի Հովհաննիսյանն ու Էրիկ Անթառանյանը ստիպեցին: Երեկ բախտ ունեցա (այո՛, հենց այդպես) դիտելու մեր նորանկախ հանրապետության պատմության մեջ, իմ խորին համոզմամբ, լավագույն և ամենաերկար սպասված ֆիլմը: Ես ռեժիսորին չեմ ճանաչում, ցավոք (ի դեպ, […]

«Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում

«Համախմբում»   կուսակցության Գյումրու կառույցի ղեկավար և ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանի հայտարարությունը. «Իմ և  «Համախմբում»  կուսակցության անունից ցավակցում եմ Գրիգորյանների ընտանիքի անդամներին ու հարազատներին Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի մահվան կապակցությամբ։ Հայտնում եմ նաև, որ  «Համախմբում»  կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը»։ «Համախմբում»   կուսակցության Գյումրու կառույցի մամուլի ծառայություն:

Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից. ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ ս. թ. սեպտեմբերի  24-ին, ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու, հասցե՝ Իսահակյան 38) կբացվի «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրվում է  Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 24-ը: Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն 20-րդ դարի հայ կերպարվեստի  նշանավոր վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե […]

Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են համակողմանի աջակցության տարաբնույթ ծրագրերը սիրիահայ ընտանիքներին: 2016 թվականի սկզբից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  սոցիալական աջակցություն է տրամադրվել  1018 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 106 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում: Նույն թվով երեխաներ էլ արտահերթ հիմունքներով հաճախում են մայրաքաղաքի նուհեր, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 319, իսկ […]

Տուրիստները գնալու են Նոր կյանք ու «check in» են լինելու. նորընտիր գյուղապետ (վիդեո)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքով ՀՀԿ-ը «չի թույլատրել» իրենց թեկնածուին հաղթանակ տանել Նոր կյանք գյուղում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարությանը, թե փոքր համայնքներում ՀՀԿ-ը թույլ է տալիս ընդդիմադիր թեկնածուներին հաղթանակ տանել Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը որտեղ կարողանում է, իր թեկնածուներին է նշանակում համայնքի ղեկավար: Իսկ Նոր կյանքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն […]

Հանդիպում ՀՀ ՊՆ-ում

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկիին: Կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցության մակարդակը, ընդգծելով որ բարձրաստիճան փոխայցելությունները, ներկայումս Հայաստանում գտնվող […]

Հայաստանում անցել են ժամանակները, երբ հեղինակությունները ազդում են ընտրությունների արդյունքների վրա. ՀՀԿ փոխնախագահ

«Երկրում տնտեսական աճ ապահովող կառավարությունը, իշխանությունը միշտ չէ, որ հաղթում է ընտրություններում»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը , թե Հայաստանի տնտեսությունը խայտառակ վիճակում է գտնվում: «Կայացած քաղաքական ուժեր շատ քիչ կան, այդ պատճառով էլ հասարակությունը շարունակում է  վստահել այն մարդկանց, որոնք իշխանություն […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 01.00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 01.00-ն  կդադարեցվի Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Աշխատանքի տեղավորման բորսա՞ է, ի՞նչ է ընդդիմությունը» (վիդեո)

Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը համարում է, որ մենք ծրագրային ընդդիմություն չունենք: «Ընդդիմություն կոչվող ուժերը սպասարկում են նույն Եվրասիական միության շահերին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա ու հավելեց, որ ընդդիմադիրները սպասարկում են նաև իշխանության շահերը, այսինքն` կեղծ են: «Ի՞նչին են նրանք ընդդիմախոս, իրա՞ր են ընդդիմախոս, դա արդեն մեզ չի հետաքրքրում, աշխատանքի տեղավորման բորսա՞ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված