Ցանկանում եմ, որպեսզի Կովկասում առկա հիմնախնդիրները գտնեն իրենց լուծումը․ Հռոմի պապ
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է հանրության հետ Հեյդար Ալիևի անվան մզկիթում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Հռոմի պապը հայտարարել է, որ ինքը դեմ է ամեն տեսակի էթնիկ ու գաղափարական բռնություններին։ «Այսօր աշխարհում բազմաթիվ կոնֆլիկտներ են տեղի ունենում։ Այս ամենին վերջ տալու համար պետք է համբերատար լինել, պետք է իմաստուն քայլեր անել։ […]





































