30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: ԹԵՄԱ՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը. Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը. Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազամի (Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցը). դիվանագիտական ոլորտում երկրի անվտանգության ապահովման հնարավոր քայլերը:

Սիրիական սարսափ․ պատերազմի հետեւանքները երեխաների վրա /վիդեո/

Սիրիական Հալեպի հրետակոծություններից ամենից շատ տուժում են երեխաները։ Փոքրիկ Մախմուտն այդ երեխաներից մեկն է։ 6 տարեկան տղայի միակ երազանքը ոտքի կանգնել է, սակայն նա զրկված է դրանից՝ հրետակոծությունների արդյունքում փոքրիկը կորցրել է ոտքերը։ Տղայի մայրը՝ Մադինան, պատմում է, որ վիրաբույժը լաց էր լինում, քանի որ ստիպված էր կտրել փոքրիկի ոտքերը՝ վնասվածքները չափազանց վտանգավոր էին։ Մանրամասները՝ […]

Բնությունն էլ է լալիս Վահագնի համար.սպանված զինծառայողը հուղարկավորվել է

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հուղարկավորել են Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 15-ի առավոտյան սպանված 19-ամյա զինծառայող Վահագն Վիրաբյանին: Հուղարկավորությանը մասնակցել են ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ: Վահագն Վիրաբյանի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: «Բնությունն էլ է լալիս Վահագնի համար: նքը արժանավոր […]

Երեւան-Սեւան ճանապարհին ողբերգական վթարից տուժածների թիվը 9 է. ՔԿ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երեւան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել […]

«Ձեռքներդ հեռու լոռեցիներից»

ԱԺ արտահերթ նիստում  ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով` խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հինգ ոչ իշխանական ուժեր ՏԻՄ ընտրություններում համաձայնագիր ստորագրեցին, ինչը եզակի ու ողջունելի երևույթ էր: Ինչ վերաբերում է Գյումրու ու Վանաձորի ընտրությունների վերաբերյալ ոչ իշխանական ուժերի քննադատություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընտրություններից դեռ շատ առաջ էին ընդդիմադիր ուժերը սկսել […]

Ղրիմում ցանկանում են Պուտինի արձանը կանգնեցնել /ֆոտո/

«Ղրիմի ռուս համայնքների կոնգրես» հասարակական կազմակերպությունը դրամահավաք է սկսել, որպեսզի Ղրիմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը տեղադրեն, գրում է “Крыминформ”-ը։ «Մենք ցանկանում ենք մեր կյանքի օրոք Ղրիմում տեսնել մեր ամենահարգված հայրենակցի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը: Նա պատմական սխրանք է արել և Ռուսաստանին է վերադարձրել Ղրիմը, պաշտպանել մեր ներկան ու մեր երեխաների ու թոռների ապագան»,- […]

Վարչական դատարանը մերժեց Գյումրու ավագանու թեկնածուների հայցը

Վարչական դատարանը մերժել է  Գյումրու ավագանու 4 թեկնածուների հայցը («Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից), որոնք վիճարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը։ Ըստ այդմ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում փոխանցվել է «Բալասանյան» դաշինքին, որը 17 մանդատով մեծամասնություն է կազմել  ավագանիում: Հայցվորների համար […]

Ավտովթարից մահացած Հռիփսիմեն «Բրյուսովի» ուսանողուհի էր /ֆոտո/

Երեւան-Սեւան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից մահացած 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը Երեւանի Վալերի Բրյուսովի անվանլեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի էր: Նա սովորում էր համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Ավտովթարից տուժած նրա եղբայրը՝ Հրանտ Գասարյանը,  Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող է: Նա Հրազդան ԲԿ-ից  տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք, նրա վիճակը կայուն է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված