Տվեք ինձ իմ երեխային. կանայք գրավել են ԴԱՀԿ-ի շենքը
ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ այսօր առավոտից ընթանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կազմակերպած ակցիան: Ակցիայի նպատակն է բարձրաձայնել և հանրայնացնել երեխաների խնամքի հետ կապված դատական վճիռների կատարման հարցերը, որոնք ԴԱՀԿ ծառայության թերի աշխատանքի պատճառով ի կատար չեն ածվում: Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ կանայք «գրավել» են ԴԱՀԿ շենքը: […]





































