02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի գործով Սարո Այվազյանը ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը, որին հոկտեմբերի 25-ին Վերաքննիչ դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել, այսօր վերջապես ազատ է արձակվել: Սարո Այվազյանի հարազատները գրեթե 10 օր է՝ չէին կարողանում գտնել անհրաժեշտ գումարը: Գումարը ընտանիքին տրամադրել են բարերարներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բագրատաշենում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ

Նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու և հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բագրատաշենում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Ողջունելով վարչապետ Կվիրիկաշվիլիին՝ ՀՀ Նախագահը կարևորել է բարձր մակարդակի կանոնավոր շփումները, որոնք, նրա համոզմամբ, նպաստում են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանն […]

«Ռուբեն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում ներգրավված չէ»

Ինչպես հայտնել ենք, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ էր տվել զբաղվել ատամնաբույժի գործով և չխառնվել իր ղեկավարած կառույցի գերծունեությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողները նախարար Ռոստոմյանին խնդրեցին մեկնաբանել Հայրապետյանի հայտարարությունը: Նախարարը նախ նշեց, որ վիրավորական ոչինչ չկա ատամնաբույժ աշխատելու մեջ: Պատմական ակնարկներ արեց, հիշեցրեց, թե ինչպես է տարիներ […]

Թուրքական ակումբի երկրպագուները մարզադաշտ են գնում «Զարթնիր, լաո» երգի նմանակումով /վիդեո/

«Youtube»-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուները պատրաստվում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տեղի ունենալիք հանդիպմանը: Նրանք մարզադաշտ են ուղևորվում՝ կատարելով ակումբի հիմներից մեկը, որի երաժշտությունը վերցված է 19-րդ դարի հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից: Թուրքերենում հնչում են «Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, […]

«Լսել եմ՝ ցանկանում եք ապաքաղաքականացնել կրթական համակարգը»

ԱԺ-ում՝  Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու ԱԺ կրթության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեն: Կրթության ոլորտին տրամադրված գումարների և համապատասխան իրականացվելիք ծրագրերի մասին զեկուցում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Վերջինիս հարցեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք զեղչվում է այն ուսանողների կրթության վճարը, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին և […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բագրատաշենի սահմանային անցման կետի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին: Բացմանը ներկա է եղել նաև այդ արարողության կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, […]

Վարորդներին նոր առաջարկ է արվում /վիդեո/

««Հայկական ավտոմոբիլային ակումբը» Հայաստանում նոր ծառայություն է առաջարկում վարորդներին, այն դեպքում, երբ մեքենան խափանված է ճանապարհին»,-այսօր՝ նոյեմբերի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողներին հայտնեց  «Հայկական ավտոմոբիլային ակումբ»-ի տնօրեն Դիանա Ավետյանը: Դիանա Ավետյանի փոխանցմամբ՝ ծառայության մեջ ներառված են մեքենայի անսարքության վերացումը, քարշակ ծառայությունը և մի շարք այլ ծառայություններ: Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ […]

«Կործանման հիմնական մեխը հասարակության գիտակցության վերացումն է»

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ,  Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ մի շարք այլ քաղբանտարկյալների երեխաներ Ազատության հրապարակում ժամը 5-ին կանցկացնեն հանրահավաք-երթ՝ Գայ ֆոքսի դիմակներով: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ  Շահեն Հարությունյանը: Հոր կալանավորումից հետո Շահեն Հարությունյանն արդեն 4-րդ տարին կազմակերպում է Անոնիմուսների երթը՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին: Նա կոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված