02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առեւտրի կենտրոնի տաղավարից գողացել են բջջային հեռախոս /ֆոտո/

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առեւտրի կենտրոնից բջջային հեռախոսի` «iphone 6S»-ի գողություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը 2016թ. հոկտեմբերի 8-ին առեւտրի կենտրոնի տաղավարներից մեկից գաղտնի կերպով հափշտակել է քաղաքացուն պատկանող բջջային հեռախոսը՝ վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային […]

Քիմ Քարդաշյանն ազատել է աշխատանքից իր հայտնի թիկնապահին /ֆոտո/

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը աշխատանքից ազատել է իր հավատարիմ թիկնապահ Պասկալ Դյուվեին, ով նրա մոտ աշխատում էր 4 տարի։ Նման որոշում Քիմը կայացրել է այն բանից հետո, երբ իր վրա հարձակվել ու թալանել էին, իսկ Պասկալը չէր կարողացել կանխել դա։ Պասկալը  Քիմի շնորհիվ հայտնի է դարձել, նա բազմիցս պապարացիների օբյեկտիվում է հայտնվել։   Հիշեցնենք, որ Պասկալը […]

Կալանքի մեջ գտնվող Վահան Շիրխանյանը ասուլիս կհրավիրի

Նորք Մարաշում վնասազերծված՝  «Զինված խմբի» գործով կալանավորված  ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը եկող շաբաթ ՔԿՀ-ում  հանդես կգա ասուլիսով: Այս մասին հայտնում է նրա  պաշտպան Հայկ Ալումյանը: Պաշտպանը նշեց, որ իր գրությանն ի պատասխան «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետը պատասխանել է, որ ասուլիս անցկացնելու համար որեւէ խնդիր չի տեսնում: Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին  մեղադրանք […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Անշուշտ, դժվարին և պատասխանատու առաքելություն է վերապահված ձեզ, քանզի առնչվում եք մեր հասարակության առավել զգայուն խավերի հետ: Ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն ունեցող մարդիկ, ինչն իր հերթին սոցիալական աշխատողից պահանջում է խիստ նրբանկատ ու ընդգծված հոգատար […]

Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար մոտ օրերս չվերացնի վիզային ռեժիմը, ապա իրենք կչեղարկեն ԵՄ-ի հետ կնքած հետ ընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրը: Ռեադմիսիայի համաձայնագիրը Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքվել է դեռևս 2013-ի դեկտեմբերին: Նշյալ համաձայնագրի կիրառմամբ Թուրքիան պարտավորվելու է հետ ընդունել իր տարածքով անօրինական ճանապարհներով […]

Հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, անչափահասի նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին ահազանգն ստացվել է տուժածից և անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Քննության նախնական տվյալներով՝ 2001 […]

Մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու, բայց դրան պետք է մասնակցի յուրաքանչյուրը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և […]

Մի քանի համայնքում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Նուբարաշեն վարչական շրջանի` ամբողջությամբ, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված