27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար մոտ օրերս չվերացնի վիզային ռեժիմը, ապա իրենք կչեղարկեն ԵՄ-ի հետ կնքած հետ ընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրը:

Ռեադմիսիայի համաձայնագիրը Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքվել է դեռևս 2013-ի դեկտեմբերին: Նշյալ համաձայնագրի կիրառմամբ Թուրքիան պարտավորվելու է հետ ընդունել իր տարածքով անօրինական ճանապարհներով ԵՄ անցած փախստականներին: Թուրքիան պարտավոր է հետ վերադարձված փախստականներին ապաստան հատկացնել: 

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք չեն սպասելու մինչև տարեվերջ:

«Մեր համբերությունն արդեն սպառվում է, և մենք առաջիկա օրերին ԵՄ-ից պատասխան ենք սպասում: Եթե պատասխան չստացվի, մենք կչեղարկենք այդ պայմանագիրը»,- սպառնացել է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքիայի քրեական օրենսգրքում ահաբեկչության մասին օրենքը մեղմացնելու վերաբերյալ ԵՄ-ի պահանջներին ի պատասխան էլ Չավուշօղլուն ասել է, որ իրենք փոփոխություն կատարել են նշյալ օրենքում:

Հիշեցնենք, որ վիզային ռեժիմը չեղարկելու համար  ԵՄ-ի կողմից Թուրքիային առաջադրված 72 կետանոց պահանջներից մեկն էլ հենց ահաբեկչության մասին օրենքում փոփոխություն կատարելն էր:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ