26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առեւտրի կենտրոնի տաղավարից գողացել են բջջային հեռախոս /ֆոտո/

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առեւտրի կենտրոնից բջջային հեռախոսի` «iphone 6S»-ի գողություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը 2016թ. հոկտեմբերի 8-ին առեւտրի կենտրոնի տաղավարներից մեկից գաղտնի կերպով հափշտակել է քաղաքացուն պատկանող բջջային հեռախոսը՝ վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել Է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են առեւտրի կենտրոնի՝ տվյալ տաղավարի մոտ գործող տեսագրող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է սեւ, հյուսած մազերով, բալագույն տաբատով երիտասարդ մի աղջիկ մոտենում վաճառասեղանին, որի վրա դրված է հեռախոսը, ապա  դրամապանակը դնում հեռախոսի վրա, վայրկյաններ անց  վերցնում «iphone 6S»-ը եւ հեռանում։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված երիտասարդ կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նրան կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ