14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախարարը դարձավ Մերիի Ձմեռ պապին

Վերջերս ռուսական Առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Лучше всех» հաղորդումից հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, նվագեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսի վերջում: Արմեն Ամիրյանը Մերիին փոխանցեց այն նվերները, որոնք Մերին խնդրել էր Ձմեռ պապիկից: Մանրամասները՝ տեսանյութում:  

ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ՌԴ ՊՆ օդանավի կործանման կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն և ցավակցություն հայտնել Սև ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Վիգեն Սարգսյանը փոխանցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված ցավակցական ուղերձը: «Ցավալի է գիտակցել, որ ահավոր ողբերգությունը տասնյակ մարդկային կյանքեր է խլել, զոհվել են […]

Որպեսզի Ամանորն անվտանգ լինի․ ԱԻՆ-ի հորդորը

Ամանորյա տոները ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես. – Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. – Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ […]

«Կառավարությունն ուզում է անկեղծ լինել» /վիդեո/

«Այս տարին հետաքրքիր ու աղմկոտ էր: Մի քիչ փոթորիկներ կային, որովհետև 2016-ին նաև Կառավարությունում փոփոխություններ եղան: Այդ փոփոխություններն էական եղան, թեև կարճ ժամանակ է մնացել, մինչև տարվա ավարտին: Բայց պետք է ասել՝ այս փոփոխությունն էականորեն ազդեց տարվա արդյունքի վրա», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ  Գագիկ Մակարյանը: Բանախոսը շեշտեց՝ […]

Կարգին ընկերոջ կորցրինք․ մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը /ֆոտո/

Այսօր 68 տարեկանում հանկարծամահ է եղել դերասանուհի Ժենյա Մկրտումյանը։ Նա հայտնի էր տարբեր սերիալներից, նախագծերից։ Դերասանուհու մահվան կապակցությամբ դերասան Մկրտիչ Արզումանյանը լուսանկար է հրապարակել ու գրել․ «Շատ եմ ցավում… Կորցրեցինք շատ տաղանդավոր դերասանուհու, ևս մեկ կարգին ընկերոջ։ Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Ժենյա»։

Թուրքիայում ձերբակալել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» փոխնախագահին

Այսօր գիշերը Անկարայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) փոխնախագահ Այսել Թուղլուքը: Ըստ թուրքական «NTV»-հեռուստաալիքի կայքի` Թուղլուքը ձերբակալվել է Դիարբեքիր հանրապետական դատախազության կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում: Թուղլուքը իրավապահների կողմից տեղափոխվել է Դիարբեքիր: Նշվում է, որ նույն հետաքննության շրջանակներում ևս 5 հոգի ձերբակալվել է Դիարբեքիրում: Թուղլուքը 2007-2011 և 2011-2015 թվականների […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Սուտ մատնություն. քննիչը դատարանում հանիրավի մեղադրվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Մեխակ Մ.-ի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում, քաղաքացին 14.11.2016թ.-ին քննվող քրեական գործի դատաքննության ժամանակ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին` քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսինքն` Մեխակ Մ.-ն պաշտոնատար անձին վերագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով […]

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Սանդերլենդին»: William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում մանչեսթերցիներին, որի հաղթանակը գնահատում է 1.25 գործակցով: «Սանդերլենդի» հաղթանակի գործակիցը 17.00 է, իսկ ոչ ոքին՝ 5.50: Դեկտեմբերի 26-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 2 հանդիպումները, բայց, ամենայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված