15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատահական չէ, որ քաղաքական դաշտում շատ մեծ շարժում է

«2016 թվականը նոր սկզբի հնարավորություն էր մի քանի առումներով: Նախ այն սկսվեց կառավարման նոր համակարգով՝ նոր Սահմանադրությամբ, ինչն իրական, համակարգային փոփոխություն է: 2-րդ՝ 2016 թվականը համակարգային փոփոխություն էր նաև Ընտրական օրենսգրքի առումով, և պատահական չէ, որ քաղաքական դաշտում շատ մեծ շարժում է, բոլորը ցանկանում են մասնակցել ընտրություններին, մարդիկ գիտակցում են, որ ընտրությունների միջոցով կարող է […]

Ձյուն կտեղա, բուք կլինի, բայց ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում  Հանրապետության տարածքում` 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա՝ 3-5, ցերեկը՝ 2-3 աստիճանով:   Երևանում 26-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: 28-ին սպասվում է առանց […]

Ռուսաստանում այսօր սուգ է հայտարարվել /վիդեո/

Այսօր ողջ Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ նախօրեին կործանված ՌԴ ՊՆ ինքնաթիռի զոհերի։ Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն ամենայն ուշադրությամբ կքննի ու կպարզի ինքնաթիռի կործանման պատճառը։ «Սրտանց ցավակցում եմ զոհվածների հարազատներին ու մտերիմներին, արվել է ամեն ինչ՝ զոհերի հարազատներին աջակցելու համար»,- ասել է նա։

Լավատեսական պատասխաններ…

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքը  դասվում է այն համայնքների շարքին, որտեղ բնակվող խաղորագործներից ոմանք դեռևս չեն ստացել մթերված խաղողի գումարները: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը: «Բերքը շատ է եղել, խաղող մթերող գործարաններին հորդորել ենք, որ խաղողն ընդունեն, որպեսզի գյուղացիների բերքը գետնին չմնա: Ստացվում է՝ գործարաններն իրենց պլանավորածից շատ են խաղող […]

Նոր մանրամասներ Աջափնյակում կատարված սպանության գործից

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա Սամվել Արշակյանի սպանության մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության […]

Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի Հայաստանի ներկայացուցիչը

«Դեպի եվրատեսիլ» նախագծում հաղթող ճանաչվեց երգչուհի Արծվիկը, հետեւաբար՝ հենց նա կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2017» երգչի մրցույթում։ Արծվիկը հաղթող ճանաչվեց մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միասնական արդյունքներով։ Նշենք, որ «Եվրատեսիլ-2017»-ը կկայանա Կիեւում, իսկ մինչ այդ մրցույթին մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է երգահանների մրցույթ: Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, կարող է լինել […]

Ձայն չեն հավաքո՞ւմ

Վերջերս Henaran.am-ի թղթակիցն ականատես էր եղել, թե ինչ խառնաշփոթ է տիրում Վանաձորում: Քաղաքացիները պնդում էին, որ «Հայկական վերածննդից» ասել են, որ եթե հիմա ցուցակագրվեն ու ընտրություններին իրենց ձայն տան, ապա իրենց ավանդները կվերադարձվեն: Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս լուրը` ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, թե «Օրինաց երկիրն» այն ժամանակ էլ ավանդների վերադարձման համար երկար պայքարել […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Մահացել է հանրահայտ երգիչ Ջորջ Մայքլը /վիդեո/

Մահացել է բրիտանացի հանրահայտ Ջորջ Մայքլը։ Երգչի մահվան պատճառն ու հանգամանքները չեն նշվում։ Հայտնի է, որ Մայքլը մահացել է իր տանը, ոստիկանությունն էլ նշել է, որ «նրա մահվան մեջ տարօրինակ հանգամանքներ չկան»։ Երգչի ընտանիքը խնդրել է հարգել իրենց անձնական կյանքն այս դժվար պահին ու ավելորդ հարցեր չտալ։ Ջորջ Մայքլը 54 տարեկան էր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված