21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Կառավարությունն ուզում է անկեղծ լինել» /վիդեո/

«Այս տարին հետաքրքիր ու աղմկոտ էր: Մի քիչ փոթորիկներ կային, որովհետև 2016-ին նաև Կառավարությունում փոփոխություններ եղան: Այդ փոփոխություններն էական եղան, թեև կարճ ժամանակ է մնացել, մինչև տարվա ավարտին: Բայց պետք է ասել՝ այս փոփոխությունն էականորեն ազդեց տարվա արդյունքի վրա», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ  Գագիկ Մակարյանը:

Բանախոսը շեշտեց՝ նախկինում խոսվում էր տնտեսական աճի մասին, բայց շատերը, այսպես ասած, դա չէին զգում: Այժմ Կառավարությունն ուզում է հանրությանն իրական թվեր ներկայացնել:
«Կառավարությունն ուզում է ճիշտ իրավիճակ ներկայացնել քաղաքացիներին, այսինքն՝ այդ հարցում արդարացի լինել ու անկեղծ: Երբ իրական պատկերն է ներկայացվում, այդ դեպքում հնարավոր է լինում ճիշտ պլանավորել նաև հետագա անելիքները: Հաջորդ տարում էականեորեն ինչ-որ  հետընթաց չեք զգա տնտեսության մեջ», – ասաց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ