25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Աժ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և Հայկական վերածնունդ կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը: ԹԵՄԱ՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ. հյուրերը կխոսեն, թե կուսակցություններն ինչպե՞ս են պատրաստվում ներկայանալ ընտրություններին. սպասվող հեռանկարները:

Հանուն գաղափարի. օգնել են 100-ավոր ընտանիքների

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝  թեմի եկեղեցասեր երիտասարդների կողմից իրականացվող «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը ունի արդեն 6 տարվա պատմություն: Այս տարիներին ծրագրի շրջանակներում սննդի, հագուստի, հիգենայի պարագաների և գումարի օգնություն են ստացել 700 և ավել ընտանիքներ Լոռու մարզից: Ծրագրի առանձնահատկությունը բարեգործության գաղափարի սերմանումն է և ունևորի, ոչ կարիքավորի և կարիքավոր ընտանիքների միջև […]

Արցախում զինվոր է զոհվել

Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.): Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր […]

ԼՂՀ Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 16-ին ստորագրել է որոշում՝ արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Արտահերթ նստաշրջանը գումարվում է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ հունվարի 17-ին ժամը 11:00-ին, նրանց առաջարկած օրակարգով: Պատգամավորների նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգում առաջարկվել է Սահմանադրության նախագծի մասին հարցի քննարկման վերսկսումը, որն ընդմիջվել էր 2016թ. դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի  Երևան – Գառնի  ավտոճանապարհին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Վախ եւ հետեւանքներ

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ վախը: Ինչպե՞ս հաղթահարել այն: Վախը վտանգից զգուշացնելու դրական հատկությունից զատ բավականին բացասական կարող է լինել, երբ այն տևական է դառնում: Վախի շնորհիվ նահանջում ենք սպառնալիքի առջև, որպեսզի չվնասվենք: Բայց երբ այդ վախը տևական է դառնում, բերում է անգործության, երկչոտության, և վտանգի անհետանալուց հետո մարդը դադարում է վախի պատճառով ընդհատած իր […]

«Կարեւորագույն խնդիրը համարում եմ կադրային քաղաքականությունը»

«Որքան բարձր է կառավարման համակարգի արդյունավետությունը, այնքան տնտեսությունը շահում է, եւ ճիշտ հակառակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  այսպիսի տեսակետ հայտնեց  Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով գերատեսչությունների կադրային քաղաքականությանը։ «Այս պարագայում կարեւորագույն խնդիրը համարում եմ կադրային քաղաքականությունը։ Ներքին օղակներում պետք է մրցույթները ոչ թե ձեւական բնույթ կրեն, այլ առարկայական, եւ ընտրվեն արժանիները, ոչ թե բարեկամների ու […]

Ոչ պարենային ապրանքների գնանկումը կազմել է 3,4 տոկոս

ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ 2016-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ այս տարվա նոյեմբերի նկատմամբ դեկտեմբերին արձանագրվել է 1,1 տոկոս գնաճ: 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 3,4 տոկոսով, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատ՝ 0,8 տոկոսով: Նոյեմբերի նկատմամբ 0,8 տոկոս գնանկումը հիմնականում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված