25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայ պատանի շախմատիստները մեկնում են միջազգային մրցաշարի

Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ «Նարվա» շախմատի դպրոցը հրավեր է ստացել մասնակցելու ս/թ հունվարի 19-26-ը Բելառուսի Հանրապետության Օրշա քաղաքում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարին: Մասնակցության համար Բելառուսի Հանրապետություն կմեկնեն մեր դպրոցի շախմատիստներ 10-ամյա Գրիգոր Օսիպյանը, ով 2016թ.-ին Մոսկվայում կայացած «Չեսս Սթար» միջազգային մրցաշարի մինչև 18 տարեկան պատանիների հաղթողն է, և 11-ամյա Խաչիկ Գևոնյանը՝ դպրոցի հիմնադիր-տնօրեն Նարեկ […]

«Ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակելու այս աշխատանքը»

«Կարծում եմ, որ երկրի ղեկավարը շատ հստակ ասել է, որ ընտրություններում հաջողության դեպքում վարչապետի մեր թեկնածուն Կարեն Կարապետյանն է, և բոլորի համար շատ հստակ է, որ մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է»,-«Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` խոսելով առաջիկա ընտրությունների ու ՀՀԿ ցուցակի մասին: Վիգեն Սարգսյանը նշել է […]

«Շնորհակալ եմ մեր երկրպագուներին»

Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է «Լիվերպուլի» հետ խաղից ստացած տպավորությունների մասին: «Մարզադաշտում մթնոլորտը հրաշալի էր:  Կուզենայի  ավելի հաճախ տեսնել այսպիսի մթնոլորտ «Օլդ Թրաֆորդում»: Շնորհակալ եմ մեր երկրպագուներին: Նրանք հավատում էին մեզ ու երկրպագեցին մինչև վերջ: Սա ճիշտ արդյունք չէր մեզ համար, սակայն վատ չէ, […]

Չպիտի կորցնենք մեր զգոնությունը. Վ. Սարգսյան

«Բանակում, զինված ուժերում ընդունված է և ճիշտ է հետևություն անել ցանկացած զարգացումից հետո»,-«Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք դասեր քաղվել են ապրիլյան պատերազմից: Նա հավելել է, որ վերլուծություններ են կատարվել, սեփական ու թշնամու բանակի թույլ ու ուժեղ կողմերն են դիտարկվել, ու համապատասխան հետրություններն էլ արվել են: Այս […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Առաջնագծում կան զինվորներ տարբեր սոցիալական շերտերից. նախարար

«Զորակոչը շատ բարդ գործընթաց է, որովհետև համադրվում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ` բնակության վայր, կրթական ցենզ, առողջություն, ընտանեկան հանգամանքներ»,-«Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք օբյեկտիվ է հասարակական դժգոհությունը, որ առաջնագծում գլխավորապես անապահով ընտանիքների երեխաներն են ծառայում: Ըստ նախարարի` խնդիրը փոքր-ինչ գերագնահատված է: «Լինելով առաջնագծում, շփվելով այնտեղ […]

Հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Վայքի և Հրազդանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 17.50-ին, Հրազդան քաղաքում հայտնաբերվել և Վայքի բաժին բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Նվեր Հ.-ն, որը հունվարի 9-ից ոստիկանության Վայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը տեղափոխվելու է Տավուշի մարզ

«Բանակը պետք է բացի իր հնարավորությունները, ուժը, կարողությունը վացի հասարակության լայն խնդիրների առաջև: Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, կրթություն…այդ բոլոր ոլորտները կարող են բանակի միջոցով դառնալ ավելի արդյունավետ ու ներգրավող հասարակության համար»,-«Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նկատեց, որ բանակի մատակարարման հետ կապված խնդիրներ ունեն: «Այսօր փորձում ենք բաց ու թափանցիկ աշխատել մեր […]

Քաղաքականության հետ կապ չունեցող անձանց հետույքներին կպած

Հավանաբար բոլորդ դասագրքերից, ուսումնական, հանրամատչելի ֆիլմերից հիշում եք, գարնան սկզբին կենդանական աշխարհի զուգավորումները, «ամուսնական» պարերն ու սիրախաղերը: Նույնիսկ տարօրինակ ու ծիծաղելի իրավիճակներով: Հիմա մեր քաղաքական դաշտն է. ներկա նախագարնանային նախընտրական իրավիճակը…Այդ ամենին գումարած արյան փոփոխության շրջանն ու ինքնապահպանման, գոյատևման բնազդը: Ցավն այն է, որ մեր քաղաքական դաշտն էլ ախր հիմնականում իրական քաղաքականության հետ աղերս չունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված