28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Առաջնագծում կան զինվորներ տարբեր սոցիալական շերտերից. նախարար

«Զորակոչը շատ բարդ գործընթաց է, որովհետև համադրվում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ` բնակության վայր, կրթական ցենզ, առողջություն, ընտանեկան հանգամանքներ»,-«Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք օբյեկտիվ է հասարակական դժգոհությունը, որ առաջնագծում գլխավորապես անապահով ընտանիքների երեխաներն են ծառայում:

Ըստ նախարարի` խնդիրը փոքր-ինչ գերագնահատված է: «Լինելով առաջնագծում, շփվելով այնտեղ գտնվող տղաների հետ` կարող եմ պնդել, որ կան ամենատարբեր սոցիալական շերտերից, կրթական ցենզ ունեցող զինվորներ, և բոլորին միավորում է մի բան` անվերապահ սերը հայրենիքի նկատմամբ: Գիտեք` ես տեսնում եմ սերունդների հսկայական տարբերություն, այսօրվա զինվորը տարբերվում է իր կատարած աշխատանքով, հայրենիքի արժևորմամբ: Վստահ կարող եմ ասել, որ առաջնագծում կանգնած մեր տղաները այդ 2 տարիների շնորհիվ վերադառում են որպես լիարժեք քաղաքացի, երանելի քաղաքացի ցանկացած երկրի համար»,-շեշտել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ իհարկե, դեռևս բանակում, միջանձնային հարաբերություններում խնդիրներ կան, սակայն ավելի հաճախ նկատվում է, որ զինվորներն ունեն եղբայրական հարաբերություններ զորամասերում և իրար թև ու թիկունք են կանգնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ