28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հանուն գաղափարի. օգնել են 100-ավոր ընտանիքների

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝  թեմի եկեղեցասեր երիտասարդների կողմից իրականացվող «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը ունի արդեն 6 տարվա պատմություն: Այս տարիներին ծրագրի շրջանակներում սննդի, հագուստի, հիգենայի պարագաների և գումարի օգնություն են ստացել 700 և ավել ընտանիքներ Լոռու մարզից: Ծրագրի առանձնահատկությունը բարեգործության գաղափարի սերմանումն է և ունևորի, ոչ կարիքավորի և կարիքավոր ընտանիքների միջև միջնորդ հանդիսանալը: Ծրագրին ամեն տարի իրենց աջակցությունն են բերում արտադրամասերը, խոշոր խանութները, անհատ բարերարներ և նույնիսկ օգնության կարիք ունեցող այն անձինք, ովքեր իրենց ամանորյա առևտուրի մեջ չեն անտեսում և երիտասարդների առաջարկով՝ սննդի խանութներում տեղադրված ձեռք մեկնիր արկղերում որևէ տեսակի սնունդ են գցում:

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ ծրագիրը, իրականացվեց Վանաձոր, Սպիտակ և Ալավերդի համայնքներում: Թեմի երիտասարդները այս անգամ էլ օգնության ձեռք մեկնեցին 60 ընտանիքների: Ծրագիրը կրում է շուրջտարյա բնույթ և Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության տոներին, ինչպես նաև նախաուսումնական շրջանում, օգնության ձեռք է մեկնում դրա կարիքը ունեցողներին: Ընտանիքները, ովքեր օգտվում են ծրագրից, բազմաբնույթ են՝ բազմազավակ ընտանիքներ, միայնակ մայրեր, հաշմանդամություն ունեցող անձինք, միայնակ տարեցներ: Իսկ օգնություն ստացողների թիվը և ցուցակը մշտապես փոփոխվում է՝ ընգրկելով ամենատարբեր համայնքներն ու թաղամասերը՝ տնակային ավանները, հանրակացարանները, քաղաքի տարբեր հատվածներ, քաղաքամերձ գյուղական և թեմի այլ համայնքներ:

«Ձեռք մեկնիր» ծրագիրը թեմի սոցիալական այն հիմնական ծրագրերից մեկն է, որ չունենալով շատ երկար պատմություն, կարողացել է աճել և առավել մասշտաբային օգնություն ցուցաբերել թեմի կարիքավոր ընտանիքներին. այդ թվում՝ իրականացրել է նաև «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագիրը, որի շնորհիվ բնակարանամուտ են տոնել 10 ընտանիքներ, իսկ ընդհամենը ամիսներ առաջ ստեղծված կարի արհեստանոցի միջոցով իրենց զբաղվածության հարցն են լուծել կարիքավոր ընտանիքների մայրերը:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ