25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արմավիրում տան զուգարանում գտել են 56-ամյա բնակչի դին

Արմավիր մարզի ոստիկանության բաժին հունվարի 18-ին, ժամը 17-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայրենյաց փողոցի շենքերի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 56-ամյա տանտիրոջ՝ Ս. Գ.-ի դին: Դին հայտնաբերվել է զուգարանում՝ բերանքսիվայր վիճակում: Դեպքի առթիվ Արմավիրի Քննչական բաժնում ընթանում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ առկա տեղեկատվության, նա մահացել է շուրջ 2 շաբաթ առաջ:

Խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելի Կնեսետում

Իսրայելի Պետության Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Կնեսետում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին երկու տարիներին բարեկամության խմբերի նախաձեռնությունները, տիկին Պլոսկովի ղեկավարած […]

Սոցցանցերի օգտատերերը պետք է զգուշանան ադրբեջանցի հակերներից

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում   գրում է. «Էսօր֊վաղը պետք ա զգուշավոր լինել․ ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից մեկն ա։ «Սեւ հունվարն» են նշում, հունվարի 20-ը։ Էս տարի մենակ կայքերը չեն, որ հարձակման են ենթարկվում։ Սոցցանցերի օգտվողներն էլ են։ Նենց որ ամեն մի հղումի մի կտացրեք, եթե ձեր գաղտնաբառը ուրիշ ինչ֊որ մի տեղ կրկնվում ա, […]

10 տարի առաջ այս օրը Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը

Տասը տարի առաջ այս օրը դավադրաբար սպանվեց մեծանուն պոլսահայ լրագրող, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Դինքը ծնվել է 1954 թվականին Մալաթիայում, 1961 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստամբուլ:  Մեծացել է  Գեդիքփաշայի հայկական որբանոցում, որի ճամբարի՝ «Քամփ Արմենի» ղեկավարումը տարիներ անց ստանձնելու էր կնոջ Ռաքել Դինքի հետ միասին: Լրագրողի […]

Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութունը․ Կնեսետի խոսնակ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ եւս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` մասնավորապես ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության եւ հատկապես […]

«Ռեալը» պարտվեց (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» Մադրիդում ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ պարտվեց 1:2 հաշվով: Հիշեցնենք՝ պատասխան հանդիպումը տեղի կունենա  հունվարի 25-ին է: Իսպանիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում «Ռեալ» – «Սելտա»՝ 1:2 Մարսելո, 69 – Յագո Ասպաս, 64, Խոնի, 70

Շրջայց մսի իրացման կետերով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էր հանդիպում Գյումրիի մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցող Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը խոսել է ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին՝ նշելով, որ դրանց կարգավորումը ոչ միայն օրենսդրության պահանջ է, այլև բխում է հենց իրենց՝ տնտեսավարողների, […]

Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

Հունվարի 16-ին համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մինասյանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև առկա ջերմ պատմական կապերին, ինչպես նաև հարուստ մշակութային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված