25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինքնամաքրում ՀՀԿ-ում

«Կարծում եմ՝ ցանկացած կուսակցություն պարտավոր է զբաղվել իր ներսում ինքնամաքրման կատարելով, որովհետև ցանկացած կուսակցության մեջ այս կամ այն պատճառով հայտնվում են մարդիկ, ովքեր ոչ այնքան հարիր են այդ կուսակցության որդեգրած ուղղությանը: Այս առումով ՀՀԿ-ն, իհարկե, բացառություն չէ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց հայտնեց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով ՝ […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1050 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և […]

«Ժառանգության» փակ նիստում Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին․ Ժամանակ

Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երբ դրվել է հարցը, թե ինչ ձեւաչափով եւ ում հետ համագործակցելով պետք է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել է եւ Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի մեկի արյունով թաթախված, եթե համագործակցում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի […]

Ծառուկյանի նախընտրական ցուցակում կլինեն նաեւ նրա երեք փեսաները․ Ժամանակ

Գագիկ Ծառուկյանն այս օրերին զբաղված է նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով։ Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի դաշինքում նոր մարդկանց պակաս չի լինի։ Ցուցակում կլինեն ինչպես իր նախկին թիմակիցները, այնպես էլ իր հետ երբեւէ առնչություն չունեցած անձիք։ Գագիկ Ծառուկյանը որոշել է իր երեք փեսաներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ […]

Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից․ Ժամանակ

Երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից։ Նա ասել է, որ բոլորն էլ վատ են աշխատում, որի պատճառով ՀՀԿ վարկանիշը գնալով իջնում է։ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Կարեն Կարապետյանի նշանակումն էլ առանձնապես չփրկեց կուսակցությանը։ Բոլորի համար ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը չունի նախկին էնտուզիազմը։ Ի դեպ, նիստի ժամանակ անդրադարձ […]

Գեներալ Մանվելին ասպարեզից մաքրում են․ Հրապարակ

Իշխանությունն իր ոճին հավատարիմ, ընտրություններից առաջ գործի է դրել կոմպրոմատների մեխանիզմը: Դեկտեմբերի վերջին, երբ իշխանամետ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվեց Իտալիայում բնակվող մեր հայրենակցի՝ Դոն Պիպոյի մասին պատմող ֆիլմը, որը մի քանի անգամ կրկնվեց նաեւ հունվարին, տարակույս անգամ չթողեց, որ պետպատվերի շրջանակում նկարված ֆիլմը մեսիջ էր  Էջմիածինը ծանր լծի տակ պահող գեներալ Մանվելին: Հիշեցնենք, որ գեներալն ու […]

Պետական համակարգը չի կարողանում բացատրել. Հայկական ժամանակ

Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 20-30 տոկոս անկումը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը բացատրել է նրանով, որ խաղողի բերքը 30 տոկոսով ցածր է եղել, քան նախորդ տարի: Այս մասին նա հայտարարել է երեկ լրագրողների հարցին ի պատասխան: Եթե փոխնախարարի հայտարարությունը վերածենք թվերի, ապա 2016 թվականին Հայաստանում խաղողի ողջ բերքը վերացել է: Խնդիրն այն է, […]

Սերխիո Ռամոսը վիրավորել է Յագո Ասպասին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում  վիրավորել է  «Սելտայի» իսպանացի հարձակվող Յագո Ասպասին: Ճիշտ  այդպիսի վիրավորանքներ Ռամոսը Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իր հասցեին լսել էր «Սեւիլիայի» ֆանատներից: Դրանից հետո Ռամոսը նշել էր, որ  իր համար ցավալի է,  երբ վիրավորանքներ է լսում  «Սեւիլիայի»   երկրպագուներից: Հիշեցնենք, որ «Ռեալը» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված