Ստուգումներ գազավորված ըմպելիքի շուկայում. որոշ արտադրատեսակներ ոչնչացվել են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկայում: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը: Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաեւ սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, […]