17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում «պահեստային տարբերակ» ունեն

«Հաշվարկները լավագույնս կարվեն հենց ՀՀԿ-ում: Ես կասեմ իմ տպավորությունները. Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում կարևոր դիրք է զբաղեցրել. նա կարևոր աշխատանք է կատարել ոչ միայն ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու, այլև կազմակերպչական, շտաբային աշխատանքների հարցում: Կարծում եմ՝ ՀՀԿ-ում պետք է այսպես ասած՝ համապատասխան մեկ այլ անձ գտնեն՝ տվյալ աշխատանքները կատարելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց […]

Մշակույթի նախարարի հետ են քննարկել

Հանրային խորհրդում ս.թ. փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ու խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով: Մշակույթի ոլորտի պատասխանատուն նախ ներկայացրել է իր գործունեության երեքուկես ամիսների արդյունքները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Արմեն Ամիրյանը շեշտել է […]

Լուկաշենկոն Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու պատճառներ չի տեսնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի խնդրին ու ասել, որ նրան Ադրբեջանին չարտահանձնելու խնդիր չի տեսնում՝ չնայած այդ քայլին չգնալու վերաբերյալ միջազգային բազմաթիվ կոչերին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Լուկաշենկոն ասել է, թե Լապշինին չարտահանձնելու հիմքեր չի տեսնում: «Ի՞նչ հիմքեր ունենք նրան Ադրբեջանին չարտահանձնելու համար: Ոչ մի հիմք»,- […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Սայլը առաջ կհրի»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ մեր տնտեսության մեջ հրաշքներ լինել չեն կարող: «Կան վատ երևույթներ, որոնց դեմն առնել՝ այն էլ միանգամից, հնարավոր չէ, բայց դրանք մարում են աստիճանաբար», – նշեց տնտեսագետը: Վարդան Բոստանջյանը նշեց՝ այն բանից հետո, ինչ Կ. Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, լավատեսություն է առաջացել, ինչը փաստարկված է: «Ժուռնալիստիկայի աշխարհում էլ այդպիսի բան կա. սենսացիոն, […]

Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ – տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և […]

Հանդիպել են Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները դեռևս շարունակում են ընթանալ կուլիսային հարթությունում: Նախընտրական դաշինքներ են ձևավորվում, խոստումներ շռայլվում և պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ինչպես հայտնի է՝ լիբերալ դաշտում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը: Բայց նրանք ոչ թե դաշինք են կազմելու, այլ հանդես են գալու ԱԴԿ-ի […]

Ջերմուկում «տիտանների» մրցակցություն է սպասվում. «Փաստ»

Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Փողատերերն էլ հանրապետական կուսակցությունից են: Այս տարածքի ժողովուրդը մի քանի կոպեկ իսկապես կշահի: Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները: Եղբայրներից մեկը, հավանաբար Սամվել Սարգսյանը, ով նախկինում Վայոց ձորի […]

Այս գիշեր թշնամին առավել ակտիվ է եղել

Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: Հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և տարբեր տրամաչափի հրաձգայի զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 կրակոց: Շփման գծի արևելյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված