05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կառավարությունը գումար հատկացրեց ընտրությունները տեսանկարահանմամբ հսկելու համար

Ընտրական գործընթացներն ավելի թափանցիկ դարձնելու համար կառավարությունը պահուստային ֆոնդից կծախսի 293,679.0 հազար դրամ: Որոշման նախագիծը ՝ այսօր փետրվարի 9-ին կառավարության նիստին ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարությունյանի փոխանցմամբ` հատկացված գումարից 84,615.0 հազար դրամը կհատկացվի վարչական սարքավորումներ ձեռք բերելուն, իսկ 209,064.0 հազար դրամը`տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտա­վո­րությունների մարման համար:  

Կինը նետվել է գնացքի տակ

Փետրվարի 8-ին, ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գործարանի մոտակայքում, անձը չպարզված կինը ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան-Թբիլիսի երթուղին սպասարկող թիվ 372 գնացքի տակ: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը: Պարզվել է, որ ժամը 22:35-ի դրությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մոտակայքում՝ Գործարանային կայարանի հարևանությամբ՝ ռելսերի մոտ, […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Գնացեք Տավուշ ու հարցրեք. Հ. Հակոբյանն առաջադրվելու է (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով Տավուշի մարզից ՀՀԿ-ի ցուցակով: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչ աշխատանք է կատարել, որի հիման վրա ընտրողները նրան պետք է ընտրեն, պատգամավորը պատասխանեց. «Խորհուրդ կտամ գնալ Տավուշի մարզ՝ 48 ընտրատարածք, և յուրաքանչյուր համայնքում կարող եք հարցնել, […]

Դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, որ մարդիկ հայ են

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է շուրջ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ: Հանդիպումը հատուկ կազմակերպվել էր և մասնակիցներն ի սկզբանե հրավիրվել էին Մարդու իրավունքների պաշտպանի  հետ հանդիպելու ու քննարկում ունենալու համար: Այսպիսի ֆորմատով հանդիպումն ուներ աննախադեպ բնույթ: Այն կազմակերպվել էր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության աջակցությամբ: Դրանց թվում են […]

«Ինձ տենց հարցեր մի տվեք, ես մնալու եմ «Հանրապետականում»» (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, ով Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրն է, չի լինելու հաջորդ խորհրդարանում: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Պատգամավորի խոսքով՝ ինքը մնալու է քաղաքականության մեջ: Հարցին, թե այլ կուսակցություն կգնա, պատասխանեց. «Ոչ, ես ՀՀԿ-ում եմ մնալու, ինձ տենց հարցեր մի տվեք»: Մանրամասները՝ տեսանյութում:

Թլիկ գյուղում ջրի հարցը լուծվել է

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը լուծվել է` հաշված ժամերի ընթացքում: Այն մասին, որ գյուղում շուրջ 20 օր ջուր չի եղել,  Ջրային տնտեսության պետականկոմիտեում որևէ ահազանգ չի ստացվել: Խնդրի վերաբերյալ Կոմիտեն տեղեկացել է բացառապեսմամուլի հրապարակումների միջոցով: Դրանից հետո հաշված ժամեր անց գյուղի ջրի հարցըլուծվել է: Կոմիտեի ջանքերով գյուղն արդեն նոր պոմպ ունի: Հաշվի […]

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ Լապշինի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ հայտարարել է, որ Մինսկից Բաքու բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը  «օրենքի գերակայության դրսևորում» էր, հայտնում է vz.ru-ն։ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին «արդարացի դիրքորոշում ցուցաբերելու և Ադրբեջան Ալեքսանդր Լապշինի արտահանձնման համար վճռական քայլերի համար»։  

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետը ներկա է գտնվել կազմակերպված միջոցառմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ և ցանկություն հայտնել, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված